Ատոմակայանը սնուցող Սեւջուր գետի ջրի որակը վատթարացել է
ОБЩЕСТВОՀայկական ատոմային էլեկտրակայանը սնուցող Սեւջուր գետի ջրի քիմիական որակը վատթարացել է: Այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, հաղորդում է «ԷկոԼուրը»:
2017 թվականի առաջին տվյալներով` Սեւջուր գետի ջրի ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն գրանցվել է Ռանչպար գյուղից ներքեւ ընկած հատվածում: Նույն ՊՈԱԿ-ի 2016 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ Ռանչպարից ներքեւ գետի ջուրը գնահատվել էր «միջակ» որակի: Ընդամենը 1 ամսվա ընթացքում գետի ջրի որակը կտրուկ վատացել է՝ 3-րդ դասից հասնելով 5-րդ՝ ամենավատ դասի:
Ըստ ՊՈԱԿ-ի տեղեկանքի` գետի ջրի բացասական որակը 2017-ին պայմանավորված է եղել բորի եւ սուլֆատ իոնների պարունակությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



