Էջմիածնում ատրճանակով սպառնացել են «ՕՐՕ»-ի շտաբի աշխատակցին
ОБЩЕСТВОԵրեկ գիշեր Էջմիածնում սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
«Էջմիածնում մի քանի օր շարունակ առանց պետհամարանիշի մեքենան հետապնդել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին: Երեկ գիշեր մի երիտասարդ մոտեցել է կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել, որ չաշխատի ՕՐՕ-ի համար»,- ասաց նա:
Այս առնչությամբ Tert.am–ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ նման բովանդակությամբ ահազանգ ունեն.«Կա հաղորդում, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



