Հայուհիները ճանաչվել են աշխարհի ամենասեքսուալ կանայք
ЛАЙФԱմենամյա հետազոտության արդյունքները, որի ընթացքում որոշվում են աշխարհի ամենասեքսուալ ազգերը, ներկայացրել է ծանոթությունների ու զբոսաշրջության Miss Travel կայքը: Այս տարի առաջատարները գեղեցկուհի հայուհիներն են ու իռլանդացի տղամարդիկ:
Miss Travel կայքի հարցմանը մասնակցել է գրեթե համացանցի 110 հազար ամերիկացի օգտատեր:
The Huffington Post-ը կարծում է, որ առաջին տեղը հայուհիներին բաժին է ընկել միայն շնորհիվ Քարդաշյան ընտանիքի աճող ազդեցության:
Հետաքրքիր է, որ ամերիկուհիները հայտնվել են վարկանշային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Past.am-ը ներկայացնում է ամենասեքսուալ ազգերի թոփ-10-յակը կանանց կատեգորիայում
1. Հայաստան
2. Բարբադոս
3. ԱՄՆ
4. Կոլումբիա
5. Մեծ Բրիտանիա
6. Ավստրալիա
7. Բրազիլիա
8. Ֆիլիպիններ
9. Բուլղարիա
10. Լիբանան
Տղամարդկանց վարկանշային աղյուսակում առաջին տեղում իռլանդացիներն են, ավստրալացիները, այնուհետ՝ պակիստանցիները:
Այնուհետև նրանց հաջորդում են ամերիկացիները, անգլիացիները, շոտլանդացիները, իտալացիները, նիգերիացիները, դանիացիներն ու իսպանացիները:



