Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Աստղային զգեստապահարան». Մերի Ներսիսյան

ФОТО

BlogNews.am-ը գրում է


«Աստղային զգեստապահարան»-ի այս շաբաթվա հերոսուհին «Մայրիկների ակումբ» հաղորդման հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն է: «Զգեստապահարանս թարմացնում եմ տարվա եղանակներին զուգահեռ, քանի որ ամեն եղանակ ինձ վրա որոշակի ազդեցություն է թողնում ու հոգեվիճակ թելադրում, իսկ առանց հագուստի երբեմն դժվար է լինում վայելել ու ամբողջովին զգալ նոր եղանակի շունչը»:

 Գործնական հանդիպման գնալիս

Այս կերպարը լավագույնս բնորոշում է ինձ: Կան դեպքեր, երբ պետք է լինես գործնական, մի քիչ խիստ, բայց արգելվում է լինել ձանձրալի: Քաղաքային, գործնական ոճից անհնար է բացառել վերնաշապիկը, թեև պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ եղել վերնաշապիկների մոլի երկրպագու և միայն մի քանի տարի առաջ սկսեցի կրել դրանք ու միանգամից հասկացա, որ վերնաշապիկն անավարտ ստեղծագործություն է. այն պետք է լրացնել, ավարտել՝ շարֆ, բրոշ, խոշոր զարդեր: Խոսքը, թերևս, այս վերնաշապիկի մասին չէ, քանի որ այն հարուստ է պրինտներով, ուստի ավելորդ մեկ աքսեսուար, և այն կարող է գերծանրաբեռնվել: Միշտ առաջնորդվում եմ հակասությունների սկզբունքով. այս վերնաշապիկը միշտ կրում եմ միագույն, աչքի չընկնող տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ՝ հավասարակշռելով կերպարը: Ի դեպ՝ իմ զգեստապահարանում կան հագուստի տարրեր, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ ունեմ ու պարբերաբար կրում եմ. այս վերնաշապիկը դրանցից է:

Հագուստի վրա երբեք աստղաբաշխական գումարներ չեմ ծախսել ու չեմ ծախսի: Ինչ խոսք, կան ոճեր, կան հագուստի տեսակներ, աքսեսուարներ, որոնք պարտադրում են թանկարժեք տեսք: Միայն դրանց վրա կարելի է շատ գումար ծախսել և մի քանի, աչքդ շոյող նմուշ ունենալ զգեստապահարանումդ: Ուրախալի է, որ 21-րդ դարում դու կարող ես շատ քիչ գումար ծախսելով հագնվել նորաձև ու թրենդային:

Աղջիկներիս հետ զբոսնելիս

Վարդագույնը իմ եսի հակառակ կողմն է: Այս գույնն, իհարկե, սևի ճկունությունը չունի, բայց դրա հաղորդած տրամադրությունն ինձ համար անփոխարինելի է: Ինձ ավելի հարազատ են վարդագույնի սառը երանգները, մի քիչ տաք, մի քիչ «քաղցր», ու ես այդ հագուստին մոտ չեմ գնա: Ես աշխատում եմ, ունեմ մեծ ընտանիք, երկու երեխայի մայր եմ, ինչը չի կարող ինձ խանգարել, որ ժամանակ առ ժամանակ ցանկանամ լինել թեթև, պարզ, մի քիչ թիթիզ: Այս կերպարում դարձյալ համադրել եմ իմ սիրելի միտումները՝ կիպ կիսատաբատ, տրենչ, հայելային փայլով ակնոց: Բծախնդիր եմ կոշիկների ընտրության հարցում. ճիշտ այնպես, ինչպես սիրում եմ բարձրակրունկներ, այդպես էլ նախընտրում եմ հարթ ներբաններով կոշիկ: Դրանք, որպես կանոն, աչքի ընկնող չեն, ուստի վառ կերպար ստանալու համար նախապատվությունը տալիս եմ ակտիվ դետալներով տարբերակներին, օրինակ՝ այս մեկը, որ զարդարված է ապակյա բրոշով:

Մոխրագույն, սև, սպիտակ և մորեգույն. սրանք իմ գույներն են: Այս գույների բոլոր երանգները միշտ սիրելի են եղել ինձ համար ու շարունակում են գերիշխել զգեստապահարանումս: Այս պահին իմ զգեստապահարանում չեք գտնի կարմիր գույնի որևէ հագուստ կամ աքսեսուար:

Կոնկրետ այս շրջանում խենթանում եմ սպորտային նորաձև կոշիկների, ակնոցների ու ժամացույցների համար: Ժամանակ առ ժամանակ այս ցանկը կտրուկ փոխվում է:

Շոփինգի, երեխայի հետ դպրոց գնալիս

Ես այնքան հաճախ եմ շնորհակալություն հայտնում այն մարդկանց, ովքեր նորաձևություն բերեցին սպորտային կոշիկները. դրանք ես անվանում եմ կախարդական մաշիկներ: Նորաձև, գեղեցիկ լինելուց բացի՝ դրանց թիվ մեկ առավելությունը հարմարավետությունն է: Այս կերպարով ես կարող եմ սարեր շուռ տալ՝ վազել աշխատանքի, հետո Սառային տանել զբոսանքի, գնալ Էվայի հետևից դպրոց, սրճել ամուսնուս հետ մի քանի րոպեում, գնումների գնալ և այսպես շարունակ: Գարնանն ու ամռանը իմ զգեստապահարանը ակնթարթորեն գունավորվում է. առանց վառ գույնի բլուզների ես դառնում եմ մռայլ ու դեպրեսիվ: Օվերսայզ, շատ լայն, երկարաչափական որոշակի պատկերներ հիշեցնող հագուստ հաճախակի չեմ կրում: Ես բարձրահասակ եմ, և նմանօրինակ «ոչ ստանդարտ» հագուստը չափից ավելիի տպավորություն է թողնում, բայց, ինչպես միշտ, այս դեպքում էլ խնդիրը համադրությունների մեջ է: Այս դեպքում վառ երանգ ու փքուն ֆորմա ունեցող բլուզը համադրել եմ ամենահասարակ սպիտակ ջինսե տաբատի հետ, ինչը թույլ է տալիս այն կրել առօրյայում: Բլուզի մի քիչ կոպիտ գործվածքն ու սպորտային տրամադրությունն ընդգծել եմ սպորտային կոշիկներով:

Շոփինգն ինձ համար նախևառաջ լիցքաթափվելու հիանալի տարբերակ է, հատկապես, երբ գնումների չեմ գնում հստակ պահանջներով։ Փորձը ցույց է տվել, որ եթե շոփինգի եմ գնում կոնկրետ պահանջով, հստակ իր փնտրելու, այդ հաճելի գործընթացը վերածվում է տառապանքի: Պատանեկության և երիտասարդության շրջանում գնումների գնում էի մայրիկիս հետ, ով սիրում էր ինձ երես տալ, ու հիշում եմ, թե որքան էի տանջում մայրիկիս, օրերով կարող էի որևէ իր փնտրել ու չգտնել:

Միշտ հետևում եմ թրենդներին, բայց գնումներ անելիս ու զգեստապահարանս թարմացնելիս չեմ առաջնորդվում միայն դրանցով: Երբ տեղեկացված ես, ակամա դա ազդում է կատարածդ ընտրության վրա, բայց ոչ ավելին:

Պարային երեկույթների գնալիս

Կյանքը գեղեցիկ է իր կոնտրաստներով, նորաձևությունը՝ նույնպես: Այսպիսի էքսպերիմենտները միշտ իմ սրտով են: Համադրել բրուտալ կիսաճտքավոր կոշիկը թափանցիկ, նուրբ կիսաշրջազգեստի հետ ու կերպարին ավարտուն տեսք հաղորդել գունավոր կրծքանշաններով զարդարված կաշվե սև պիջակով. սա է ոճի քիմիան: Այսպիսի կերպարը պատմում է ուժեղ, համարձակ կնոջ մասին, ով չի վախենում ի ցույց դնել նաև իր թուլությունը, կանացիությունը:

Կարող եմ ծայրահեղ փոփոխություններ անել, բայց չեմ սիրում նման քայելրի հաճախակի գնալ: Մեկ օրում հրաժարվեցի մազերիս գույնից, երկարությունից։ Հիմա չեմ պատկերացնում ինձ սևահեր կամ խարտյաշ, բայց միգուցե վաղը ներքին մի պահանջ ծնվի, ու ես առանց վայրկյան անգամ մտածելու դիմեմ կտրուկ փոփոխության:

Պրեմիերաների, փակ միջոցառումների գնալիս

Եթե մոխրագույնն ունի 50 երանգ, ապա սևի երանգներն անհաշվելի են:))) Ճիշտ ընտրված սև հագուստով կարող ես լինել կոկետ, պահպանողական, գայթակղիչ, վամպ, ռոքային, դասական և նույնիսկ անտեսանելի: Սևն իմ գույնն է, այն կարծես փոփոխվում է տրամադրությանս հետ: Հատկանշական է, որ ամռանը հազվադեպ եմ սև կրում՝ նախապատվություն տալով ծիածանի գրեթե բոլոր գույներին ու դրանց երանգներին, իսկ եղանակի ցրտելուն պես վերադառնում եմ տարերքիս, որը չի ճանաչում տենդենցներ, միշտ նորաձև է: 2016-ին պոդիումները հեղեղեցին լայն, երկար տաբատները, որոնք, իհարկե, մի քիչ ռիսկային են՝ կարող են «գիրացնել», ուստի շատ զգույշ պետք է մոտենալ այսպիսի տաբատի ընտրությանը, ու քանի որ այն բավական «ծանր» է, ես այն համադրել եմ թափանցիկ բլուզի ու փոքր պայուսակ-տուփի հետ. դրանք ընդգծում են տաբատի խստությունը, բայց նաև մի փոքր թեթևություն են հաղորդում կերպարին: Դե իսկ կոշիկի հարցում երկընտրանք լինել չէր կարող՝ բարձր կամ շատ բարձր. տաբատն է պահանջում: 

Վերջին տարիներին շատ հաճախակի եմ դիմում սեփական դիզայնով կարված հագուստների տարբերակին: Ունեմ բազմաթիվ հաջողված զգեստներ, որոնց հեղինակը ես եմ։ Անչափ հաճելի է, որ հենց այդ զգեստներին ուղղված հաճոյախոսություններ եմ լսում ու վերջում հպարտորեն ասում, որ հեղինակը ես եմ:

Պիտի խոստովանեմ, որ թուլություն ունեմ՝ խենթանում եմ հետաքրքիր ու յուրօրինակ հողաթափերի համար: Կարող եմ օրերով հողաթափ փնտրել։

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян