Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու վերաբերյալ
ОБЩЕСТВОՈստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին ատրճանակով սպառնալու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որ Էջմիածնում անհայտ անձը ատրճանակով սպառնացել է դաշինքի շտաբի աշխատակցին ու հորդորել հեռու մնալ ընտրական գործընթացից: Ըստ Արեգնազ Մանուկյանի` անհայտ անձը կտրել է դաշինքի շտաբի աշխատակցի մեքենայի ճանապարհը, նստել նրա մեքենան, զենքը պահել նրա գլխին ու հորդորել է չաջակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին ու ընդհանրապես հեռու մնալ ընտրական գործընթացից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



