Պենտագոնը հայտնել է «Ալ Կաիդայի» հայտնի զինյալին ոչնչացնելու մասին
ОБЩЕСТВОՊենտագոնը մարտի 25-ին հայտնել է Աֆղանստանում «Ալ Կաիդայի» հայտնի զինյալ Կարի Յասինին ոչնչացնելու մասին, որը մեղավոր էր երկու ամերիկացի զինվորների մահվան մեջ։
«ԱՄՆ ՊՆ-ն հավաստիացնում է, որ ամերիկյան ՌՕՈւ ռմբակոծության հետեւանքով Պակտիկա նահանգում ոչնչացվել է Ալ Կաիդայի հայտնի զինյալ Կարի Յասինը, որը պատասխանատու է տասնյակ անմեղ զոհերի, այդ թվում երկու ամերիկացի զինծառայողների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պենտագոնի տվյալներով, պակիստանցի Յասինը մասնակցել է Իսլամաբադում 2008-ի սեպտեմբերի 20-ին Mariott հյուրանոցի պայթյունի կազմակերպմանը, որի հետեւանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել, այդ թվում ամերիկացի զինծառայողներ Ռոդոլֆո Ռոդրիգեսն ու Մեթյու Օ՝Բրայանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



