33 հարց Դավիթ Աղաջանյանին
ФОТОԴերասան Դավիթ Աղաջանյանը պատմում է կանանց,կյանքում կատարած ամենահամարձակ քայլի, իրականացած երազանքի և այլ թեմաների մասին:
հարցազրույցը` Անահիտ Հակոբյանի
լուսանկարը` Արմեն Աղայանի
Նկարագրի°ր քեզ երեք բառով:
Նյարդային, նպատակասլաց, անհասկանալի:
Առանց ո՞ր իրերի տնից դուրս չես գա:
Առանց հեռախոսի, մեքենայի, տան և ավտոտնակի բանալիների:
Ի՞նչն է քեզ ձանձրացնում:
Չափից շատ անկեղծությունը:
Ո՞րն է քո ամենամեծ սխալը:
13 տարեկանում մորս կոպտելը:
Ի՞նչ է փոխում հայտնիությունը:
Ազատությունը կորչում է:
Ուրախանալ ակումբո՞ւմ, թե՞ քնել տանը:
Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը:
Ո՞վ է աշխարհի ամենագեղեցիկ կինը:
Մայրդ, կինդ, աղջիկդ:
Երեք հատկանիշ, որ գեղեցկացնում է կնոջը:
Գեղեցիկ կնոջը ես երեքից ավելի հատկանիշ կվերագրեի:
Ո՞րն է Ձեր ամենամեծ թերությունը:
Անկեղծությունս և բռիությունս:
Ե՞րբ եւ որտե՞ղ ես լիարժեք հանգստանում:
Քաղաքից դուրս՝ բնության գրկում:
Ֆասթ ֆո՞ւդ, թե՞ էկո մթերք:
Երկուսն էլ:
Ինչերի՞ց է բաղկացած Ձեր նախաճաշը:
Ամեն անգամ տարբեր է:
Ի՞նչ եք անում առավոտյան, արթնանալուն պես:
Սկսում եմ մտածել:
Արարք, որը կատարելու համարձակություն երբեք չես ունենա:
Ես միշտ ունեմ համարձակություն անելու այն, ինչ հաստատապես որոշում եմ իմ մտքում:
Իսկ ո՞րն է եղել քո կյանքի ամենահամարձակ քայլը:
Երբ ավարտեցի իրավաբանական ֆակուլտետը, դիպլոմս մի կողմ նետեցի ու… որոշեցի չզբաղվել այդ մասնագիտությամբ:
Ի՞նչն է ամենակարեւորը կյանքում:
Մաքրությունը. ինքդ քո խղճի առջև պետք է մաքուր լինես:
Վայր, ուր միշտ կուզենայիր վերադառնալ:
Վայր… չգիտեմ, բայց կուզենայի մանկություն վերադառնալ:
Ինչի՞ մասին էիր երազում, երբ երեխա էիր:
Մեծանալու:
Երազանք, որն իրականություն է դարձել:
Դերասան դառնալը:
Ի±նչ ես անում, երբ աղմկում են հարեւանները:
Հաջորդ օրն ավելի ուժեղ աղմկում եմ ես:
Փարի՞զ, թե՞ Նյու Յորք:
Նյու Յորք:
Ո՞րն է քո ամենասիրելի ֆիլմը:
The Nice Guys-ը:
Ո՞վ է քո ամենասիրելի ռեժիսորը:
Մարտին Սկորսեզեն:
Ի՞նչը կարող է ստիպել քեզ հրաժարվել դերից:
Սցենարում սխալ ու ոչ լիարժեք ներկայացված կերպարը:
Օրվա մեջ ինչի՞ն կամ ո՞ւմ ես պարտադիր ժամանակ տրամադրում:
Մտքերիս. ես մեծ կարևորություն եմ տալիս դրանց:
Ի՞նչ ես անում, երբ անծանոթ մարդկանց հետ երեկույթի ես:
Աշխատում եմ այդպիսի երեկույթների չգնալ:
Ո՞վ է այն մարդը, ով փոխել է քո կյանքը:
Եթե այս հարցը 10 տարի հետո տաք, կպատասխանեմ: Հիմա դեռ ճանապարհ եմ անցնում:
Քո կյանքի ամենաբեկումնային իրադարձությունը:
Երբ որոշեցի դառնալ դերասան:
Ի՞նչ կփոխեիր քո մեջ:
Ոչինչ չէի ցանկանա փոխել:
Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ:
Միշտ տարբեր` թե՛ ակտիվ, թե՛ պասիվ:
Մեկ օրով աշխարհը քոնն է. Ի՞նչ կանեիր:
Աշխարհի երեսից կվերացնեի փողը:
Քո կյանքի սաունդթրեքը:
Իմ կյանքում սաունդթրեք չկա:
Ո՞րն է եղել քո կատարած ամենաթանկարժեք գնումը:
Կարծում եմ՝ դա ոչ ոքի չի հետաքրքրի: