«Բանանցի» պատանի սաները մեկնել են Սոչի մասնակցելու միջազգային մրցաշարի
СПОРТ«Բանանցի» մինչև 11 տարեկանների երկու թիմերը մեկնել են Սոչի՝ մասնակցելու «Hopes cup» միջազգային մրցաշարին, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Նման ուղևորություններ վաղուց չէին եղել մեր ակումբներում:
«Բանանցում» երկար տարիներ աշխատող մարզիչ Գեղամ Հարությունյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ընդգծել է մրցաշարի կարևորությունը.
«Իհարկե շատ կարևոր է նման փորձը, այլ երկրների թիմերի հետ խաղալն ու համեմատվելը: Նման մրցաշարին մասնակցելը հնարավորություն կտա տեսնել մեր թերությունները և առավելությունները: Կարծում եմ, որ այս տարիքից նման փորձ ձեռք բերելը կբարձրացնի ֆուտբոլիստների մակարդակը և վարպետությունը:
Այլապես, 16-17 տարեկանում առաջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցելով՝ բողոքում ենք, որ երեխաները փորձ չունեին: Իհարկե, ձգտելու ենք հաղթանակներ տանել և բարձր պահել ինչպես մեր ակումբի, այնպես էլ Հայաստանի պատիվը»,- ասել է մարզիչը:
«Բանանցի թիմերն արդեն այսօր առաջին հանդիպումները կանցկացնեն մրցաշարում: