Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ցուցակներ՝ հայրենասիրության փոխարեն. ի՞նչ սերունդ է կրթում հայրենի դպրոցը

ИНТЕРВЬЮ

Past.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատների» ցուցակով պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը:

- Տիկին Բախշյան, քարոզարշավի ավարտին մնացել է մեկ շաբաթից պակաս ժամանակ: Ի՞նչ ասելիք, ուղերձ փորձեցիք ընտրողին փոխանցել անձամբ Դուք և այն քաղաքական թիմը, որը ներկայացնում եք:

-Մեր թիմում ընդգրկված մարդիկ փորձում են իրականացել քայլեր, որոնք Հայաստանը կտանեն Եվրոպա: Մենք անշեղորեն այս գծի կողմնակիցն ենք: Առաջին ուղերձն ընտրողին սա է: Դա հիմնավորվում է նրանով, որ ԵԱՏՄ-ի անդամ լինելն այս երեք տարվա մեջ Հայաստանին ոչ մի լավ բան չի տվել: Խոստացված բոլոր առավելությունները չիրականացան: Երբ ԵԱՏՄ էինք մտնում, մեզ խոստացան, որ անվտանգությունն ապահովված կլինի: Ապրիլյան պատերազմն էլ եկավ ապացուցելու, որ երկրի անվտանգությունը չի կարելի վստահել ՀԱՊԿ-ին: Իսկ իմ ուղերձներն ու ասելիքները կապված են կրթության հետ: Կարևորում եմ այդ ոլորտի ապաքաղաքականացումն ու ապակուսակցականացումը:

Կրթության ոլորտի ֆինանսավորման խնդիրների հետ կապված նույնպես ծրագրեր ունենք: Տարակուսանք եմ հայտնում պետական երկու փաստաթղթերի վերաբերյալ: Խոսքը վերաբերում է 2016-18 թթ. կառավարության միջնաժամկետ ծրագրին, որով նախատեսված է ֆինանսավորման նվազում: Եվ կա մեկ այլ պետական փաստաթուղթ՝ 2016-25 թթ. «Կրթութան զարգացման օրենքի» նախագիծը: Դա դեռ օրենք չէ, բայց, ըստ նախագծի, 2016, 21 և 26 թթ. ֆինանսավորման աճ է նախատեսված: Այս երկու փաստաթղթերի միջև հակասություն կա: Ուսուցչի աշխատավարձների բարձրացումը նույնպես մեր օրակարգում է: Եթե մենք հայտնվենք ԱԺ-ում, ապա ուսուցչի ծանրաբեռնվածությունը կդառնա շաբաթը 18 ժամ: Այսօր 22 ժամ է:

- Վերջին օրերին կրկին ակտուալ դարձավ կրթության ոլորտի քաղաքականացվածության հարցը՝ հաշվի առնելով դպրոցների տնօրենների մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունները: Հիշեցնեմ մեկ տարի առաջ, երբ Լևոն Մկրտչյանը նոր նշանակվեց նախարար, Դուք մեզ  հարցազրույց տվեցիք՝ նշելով, որ կրթության ոլորտի քաղաքականացված լինելը ձեռք է տվել բոլոր այն ուժերին, որոնց ներկայացուցիչները եղել են կրթության և գիտության նախարար: Կխնդրեի, որպեսզի կրկին անդրադառնանք թեմային՝ նկատի ունենալով վերջին դեպքը:

-Շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք այդ հարցազրույցը: Շատ ակտուալ է: Ես հաստատում եմ իմ տեսակետները: Մենք միշտ խոսել ենք ոլորտի քաղաքականացվածության մասին: Բայց մեզ ասել են՝ փաստ չեք բերում: Հիմա հրապարակվեցին փաստերը: Ուսուցիչներին են հավաքագրել, ծնողներին և այլն: Այդ տնօրեններն իրենց քաղաքացիական դիրքորոշումն ու կերպարը թողել են մի կողմ ու գնացել են ապօրինության է, դա անիրավություն է, դա Սահմանադրության խախտում է: Բացառված չէ, որ այս ցուցակները հետո կապ կունենան ընտրակաշառքի հետ: Վստահ չեմ ասում, բայց հնարավոր է: Ես՝ որպես ընդդիմադիր, հայտարարում եմ, որ սա օրենքի խախտում է, իսկ Հանրապետականն ասում է՝ այդտեղ ոչինչ չկա: Եվ սա ասում է ԱԺ փոխխոսնակը, Արդարադատության նախարարը, եթե չեմ սխալվում:

Ուզում եմ հիշեցնել Եվրամիության դեսպանի խոսքն առ այն, որ ուսումնական հաստատությունները ընտրական գործընթացներում պետք է չեզոք լինեն: Ես մտածում եմ, որ ՀՀԿ-ականները պետք է ամոթից գլուխները կախերին, ասեին՝ այս ինչ վատ բան եղավ: Իսկ նրանք դեռ արդարացնում են: Դպրոցում երեխային քարոզում են հայրենասեր,պատասխանատու քաղաքացի լինել, ճանաչել սեփական իրավունքները, բայց այդ նույն երեխան տեսնում է, որ իր ծնողներին տնօրենը կանչում և ցուցակագրում է: Այդ տնօրեններին կարելի՞ է վստահել դպրոց:

-Ըստ Ձեզ՝ մարդիկ գիտակցո՞ւմ են, որ այս ընտրություններում ընտրելու են իշխանության գլխավոր մարմինը, թե՞ նրանց համար սա թաղային ընտրություններ են: Ի՞նչ են ցույց տալիս Ձեր շփումները:

-Տարբեր սոցիալական խավերի հետ ենք հանդիպում: Կան մարդիկ, որոնց աչքերին նայում ես և հասկանում՝ այդ մարդն ընտրում է պառլամենտ: Կա մարդ, որին քո ասածն այնքան էլ չի հուզում: Մարտի 25-ին մենք շատ լուրջ լսարան ունեցանք Աբովյանում: Երաժշտական դպրոցի դահլիճը մարդաշատ էր: Շատ էին երիտասարդները, որոնք եկել էին, որպեսզի լսեն ապագա ԱԺ գնացող քաղաքական ուժին և կողմորոշվեն:

-Իսկ տեխնիկական կամ վարչական հարցեր չե՞ն առաջանում: Օրինակ՝ կարող են դահլիճ չտրամադրել կամ այլ խնդիրներ ստեղծել:

-Առաջին անգամ շաբաթ օրն էինք դահլիճում եղել: Թույլատրելի ժամին վերցրել էինք ԿԸՀ-ի կողմից թույլ տված դահլիճը: Մենք ավելի շատ դուրսն ենք հանդիպումներ ունենում: Խնդիրներից կարող եմ նշել այն, որ մենք ուզում էինք Մալաթիայում շտաբ ունենալ, բայց չտրամադրեցին, բայց կային վարձով տարածքներ:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%