Արարատի մարզում սանիտարական միամսյակ է
ОБЩЕСТВО Մարտի 13-ից ապրիլի 13-ն Արարատի մարզում հայտարարվել է սանիտարական միամսյակ: Հաշվի առնելով ձյունառատ եւ տեւական ձմեռը, ապա ձնհալի հետեւանքով առաջացած աղբի կուտակումները՝ այս օրերին «Արտաշատի կոմունալ-տնտեսություն» ՓԲԸ-ն վաղ առավոտից սկսում է մաքրման աշխատանքները եւ ավարտում ուշ երեկոյան: Գործի են դրվել մաքրող-հարթեցնող մեքենաները, մղանները: Առավոտվա լռությունը խախտում են ջրցան մեքենաները: Արդեն ավարտվել են Արտաշատի Երեւանյան, Աթարբեկյան, Օգոստոսի 23, Ներսիսյան, Աճառյան փողոցների մաքրման աշխատանքները : «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշյալ ընկերության տնօրեն Գագիկ եւ բրիգադավար Իշխան Ավետիսյաններն ասացին, որ ամեն օր է մաքրվում Արտաշատ քաղաքը, բայց միամսյակի ընթացքում աշխատողներն ավելի հետեւողական են: «Միամսյակի ընթացքում անհրաժեշտ է ազգաբնակչության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ իրենք էլ աջակից լինեն, ունենան իրենց ակտիվ մասնակցությունը` հետագայում իրենց իսկ շրջապատը մաքուր պահելու նպատակով»,-ասացին նրանք:
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում նաեւ Արարատ եւ Վեդի քաղաքներում, որտեղ մաքրվել ու բարեկարգել են Վազգեն Սարգսյանի եւ արցախյան նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողները, հարդարվել է դրանց շրջակայքը: Շուտով կսկսվեն կանաչապատման աշխատանքները, կտնկվեն ծառեր, կկատարվեն առվակների մաքրման աշխատանքներ:
Մարզի քաղաքային եւ գյուղական բոլոր համայնքներում միամսյակին մասնակցում են նաեւ դպրոցականները, բուժամբուլատորիաների եւ անհատ ձեռնարկությունների աշխատողները, ՀԿ-ների ներկայացուցիչները: Արարատում, Արտաշատում, Վեդիում, ինչպես նաեւ Մասիսում խստաշունչ ձմեռվանից հետո արդեն գործում են ցայտաղբյուրները: Բոլոր քաղաքային ու գյուղական համայնքների փողոցներն ապահովված են գիշերային լույսերով: Միաժամանակ, մաքրվել են ջրատարները, որոնք առատ ձնհալից հետո կարող էին հեղեղման պատճառ դառնալ սեփական տներում ապրող բնակիչների համար:
Օգոստոսի 23 փողոցում՝ մարզպետարանի եւ քաղաքապետարանին հարող հրապարակում կատարել են փոսային վերանորոգման աշխատանքներ: Շուտով կսկսվեն կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքները, որոնք վերջնականապես մեզ մոռացնել կտան ձյունառատ եւ տեւական ձմեռն ու նրա պատճառած անախորժությունները:
Լիլիթ Մաճկալյան
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



