Ճապոնիայում առնվազն ութ դպրոցական Է զոհվել ձնահյուսի հետեւանքով, եւս 37-ը տուժել են
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն ութ դպրոցականներ են զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Past.am -ը, հայտնել Է տեղի հրշեջ վարչությունը, որը կատարում Է նաեւ փրկարական ծառայության գործառույթները:
Նշվում Է, որ նրանք բոլորը գտնվում են «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», ինչպես Ճապոնիայում անվանում են կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները, այլ ոչ թե փրկարարները:
Բացի դրանից, հրշեջ վարչության տվյալներով՝ եւս 37 մարդ տուժել Է, նրանցից երկուսը հոսպիտալացված Է ծանր վնասվածքներով: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, Տոտիգիում տեղի ունեցած պատահարի պատճառով երկրի կառավարությանը կից ստեղծվել Է արտակարգ շտաբ, որը կհամակարգի որոնողական աշխատանքները: Նաեւ նշվում Է, որ պրեֆեկտուրայի իշխանությունները պահանջել են գործողությանը ներգրավել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները:
Ընդամենը ձնահյուսի պահին լանջին եղել Է 63 մարդ: Խմբի մեջ Էին մտնում Տոտիգիի յոթ տարբեր դպրոցների ավագ դասարանների աշակերտներ: Նրանք բոլորը պարապում Էին ժայռամագլցման սեկցիանրում եւ հրահանգիչների ուղեկցությամբ մասնակցում Էին լեռ բարձրանալու գործնական պարապմունքներին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



