Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ժառանգություն» կուսակցության գրանցման պահանջը կարող է վիճարկվել դատական կարգով

ИНТЕРВЬЮ

Օրերս ՀՀ ԿԸՀ-ն քննարկեց «Ժառանգություն» կուսակցության Կապանի մասնաճյուղի անդամների և համակիրների կողմից ներկայացրած դիմումը, որով վեջիններս հանձնաժողովից պահանջում էին չգրանցել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, որը ՀՀ ԿԸՀ-ի կողմից քննության առնելուց հետո մերժվեց: Պարզելու համար, թե որքանո՞վ էր իրավաչափ այս որոշումը և արդյո՞ք չէր խախտվել դիմումատուների իրավունքները, «Փաստը» զրուցեց «Արատտա Քընսալթինգ» խորհրդատվական գրասենյակի դատական պաշտպանության բաժնի ղեկավար, փաստաբան Տիգրան Սարուխանյանի հետ:

Փաստաբանի ներկայացմամաբ՝ նոր «Ընտրական օրենսգիրքը» նախատեսում է իրավակարգավորումներ, համաձայն որի ԿԸՀ-ին հնարավորություն է տալիս կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը մերժելու, իսկ արդեն իսկ գրանցման դեպքում այն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու: «Մինչդեռ հարկ է նկատել, որ դրանց հիմքերը սպառիչ են և դրանց շրջանակներում ԿԸՀ լիազորությունները՝ սահմանափակ: Անդրադառնալով ցուցակի գրանցումը մերժելու հարցին, նշեմ, որ այն կարող է մերժվել եթե՝ չեն ներկայացվել բոլոր պահանջվող փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված: Երկրորդ դեպքում սահմանված կարգով չեն ներկայացվել տարածքային ընտրական ցուցակներ բոլոր ընտրական տարածքների համար: Եվ երրորդ՝ համապետական ընտրական ցուցակը կամ որևէ տարածքային ընտրական ցուցակ չի համապատասխանում ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցության կամ դաշինքի ներկայացրած առնվազն հինգ տարածքային ընտրական ցուցակներից յուրաքանչյուրում թեկնածուների թիվը նվազում է երկուսից: Մերժման հիմք կարող է լինել նաև, եթե կուսակցությունը լուծարվել է, կամ՝ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից և վերջապես՝ կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է»,- ասաց Տ. Սարուխանյանը:

Մեկնաբանելով օրերս «Ժառանգություն» կուսակցության անդամների և համախոհների գրանցումն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ դիմումը, փաստաբանը նշեց, որ այնտեղ վերը նշված հիմքերից որևէ մեկը չկար, իսկ ենթադրյալ ոչ իրավասու մարմնի կողմից դիմումի ստորագրության փաստը, որևէ կերպ չի կարող որպես փաստաթղթի կեղծում գնահատվել: «Կարծում եմ, որ ընտրական հանձնաժողովի որոշումն իրավաչափ է: Ճիշտ և տեղին է նաև որոշման մեջ կատարված հղումը Սահմանադրության այն նորմին, որն արգելում է ԿԸՀ-ին օրենքով իրեն վերապահված լիազորություններից դուրս գալ»,- ասաց փաստաբանը:

Տ. Սարուխանյանի կարծիքով «Ժառանգություն» կուսակցության Կապանի մասնաճյուղի կողմից ներկայացրած դիմումում արծարծված հարցերը ավելի շատ վերաբերում են ներկուսակցական իրավահարաբերություններին և շահագրգիռ կողմը կարող է պահանջը ներկայացնել դատական կարգով: «Չի բացառվում, որ կայացվելիք դատական ակտի կատարումը անհնարին չդառնալու նպատակով հաջողվի հայցի ապահովման որոշակի միջոց կիրառել և միջնորդել, որպեսզի հայցի ապահովման շրջանակներում՝ մինչև դատական ակտի վերջնական կայացումը, կուսակցության հետագա պայքարին մասնակցելու գործընթացը կասեցվի»,- ասաց Տիգրան Սարուխանյանը: Ի դեպ, հանձնաժողովին ներկայացված դիմումում հիմնական շեշտը կուսակցության վարչության լիազորությունները դադարեցնելու և կուսակցության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում համագումար չանցկացնելու վրա էր դրված, սակայն Տ. Սարուխանյանի կարծիքով պետք է ուշադրություն դարձնել, որ թե՛ կուսակցության կանոնադրության և թե՛ կուսակցությունների մասին օրենքի համաձայն ընտրությունների ժամանակ կուսակցության կողմից առաջադրվող անդամների մասին որոշումը: Այս դեպքում այն կայացվում է ոչ թե վարչության, այլ՝ կուսակցության խորհրդի կողմից, ինչը և տեղի է ունեցել այս պարագայում: «Ժառանգություն» կուսակցության կանոնադրության համաձայն, սակայն ԱԺ թափուր տեղերի համար կուսակցության ներկայացուցչի ընտրությունը հաստատելու և որոշում կայացնելու, ինչպես նաև քաղաքական դաշինքներում ընդգրկվելու մասին դրույթներից, պարզ է դառնում, որ կուսակցության խորհուրդն իրենից ներկայացնում է մշտապես գործող ղեկավար մարմին, որի լիազորությունների շրջանակներում էլ իրականացվել է «Ժառանգության» կողմից դաշինքի կազմում ներկայացված անդամների ցուցակը:

«Տվյալ պարագայում ես կարծում եմ, որ իրավունքների պաշտպանության ոչ արդյունավետ միջոց էր ընտրվել, բայցև չի կարելի բացառել, որ հարցի դատական կարգով վիճարկման ժամանակ ի հայտ գային այնպիսի փաստեր, որոնք կարող էին փոխել դեպքերի ընթացը»,- ասաց փաստաբանը:

Ի դեպ, «Փաստի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ԿԸՀ ներկայացած անձանցից Աննա Հակոբյանը, ոչ թե կուսակցության անդամ է, այլ՝ համախոհ: «Արատտա Քընսալթինգ» խորհրդատվական գրասենյակի դատական պաշտպանության բաժնի ղեկավարի կարծիքով կուսակցության համախոհը ներկուսակցական հարցերի մասով որևէ իրավունք կամ պատասխանատվություն չի կրում և հետևապես չի հանդիսանում քննարկվող հարցի շրջանակներում որպես շահագրգիռ անձ:

«Որևէ օրենսդրական կարգավորում ինձ չի հանդիպել՝ թե որքանով է համախոհը հանդիսանում շահագրգիռ անձ և ինչ իրավունքներ նա կարող է ունենալ այս կամ այն կուսակցության ներքին քաղաքականությանը միջամտելու հարցում: Եվ այս պարագայում եթե դիմումատուն հանդիսացել է համախոհ, ապա ամենայն հավանականությամբ ինքը այս իրավական ակտի հետևանքների կրողը չի կարող հանդիսանալ: Առավել ևս չէր կարող վիճարկել կուսակցության կողմից թույլ տրված խախտման մասին որևէ դիմում»,- ասաց Տիգրան Սարուխանյանը:

Արմինե Գրիգորյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%