ԵՄ-ն շատ հարցերում կարող Է զբաղեցնել Վաշինգտոնի տեղը. Մոգերինի
ОБЩЕСТВО ԵՄ-ի միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այն կարծիքին Է, որ ԵՄ-ն ստեղծված իրավիճակում կարող Է առաջատար դեր ստանձնել մի շարք միջազգային ոլորտներում, որտեղ Վաշինգտոնն այն կորցրել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Messaggero թերթին տված հարցազրույցում:
«Հավաստելով միասնությունը պահպանելու ցանկությունը՝ մենք պսակազերծեցինք մեր գործընկերների այն կասկածները, որ ԵՄ-ն մնում Է, եւ ոչ ոք չի կարող նրան վնասել ոչ դրսից, ոչ ներսից: Օբյեկտիվորեն՝ ԵՄ-ն հնարավորություն ունի առաջատար տեղ զբաղեցնել եւ միջազգային բազմաթիվ ոլորտների առաջատարը դառնալ նրանցից շատերի համար, ովքեր կորցրել են նման առաջնորդի տեսլականը ի դեմս Վաշինգտոնի: Խոսքը վերաբերում Է ե՛ւ բազմաբեւեռությանը, ե՛ւ առեւտրին, ե՛ւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, հակամարտային իրավիճակների լուծման հարցում համագործակցության տիպիկ եվրոպական մոդելի առաջխաղացմանը: Այժմ շատերն են ասում՝ «նախ՝ Ամերիկան», մենք նույնպես ասում ենք՝ «նախ Եվրոպան», բայց մեր շահերը գործում են համագործակցության եւ գործընկերության հարաբերությունների սխեմայով, մենք երբեք չենք լինի «ինքնամեկուսացված Եվրոպա»,- ասել Է Մոգերինին:
Նրա կարծիքով՝ անցումային շրջանը, որն ապրում Է ԱՄՆ-ի քաղաքականությունը, ԵՄ-ին ընդարձակ հնարավորություններ Է առաջարկում միջազգային առեւտրում, դիվանագիտության մեջ, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ճապոնիայի եւ Չինաստանի հետ հարաբերություններում: «Դա բացառիկ հնարավորություն Է, բայց միայն եթե մենք պահպանենք միասնությունը»,-եզրակացրել Է Մոգերինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



