Թուրք հայտնի դերասանուհին Սաուդյան Արաբիայում տուգանվել է գլխաշորը հանելու համար
ФОТОԹուրք հայտնի դերասանուհի Մերյեմ Ուզերլին ստիպված կլինի դրամական տուգանք վճարել Սաուդյան Արաբիային՝ այդ երկրի օրենքներին հակասող «անպատշաճ» վարքի համար, գրում է թուրքական «Յենիաքըթ» պարբերականը:
Նշվում է, որ դերասանուհին սաուդյան գովազդային ընկերություններից մեկի հետ համագործակցության նպատակով մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ օտար տղամարդկանց ներկայությամբ գլխաշորը հանել և սելֆիներ է արել, ինչն անթույլատրելի է տվյալ երկրում գործող օրենքներով:
Սա Սաուդյան Արաբիայում Մերյեմ Ուզերլիի անձի շուրջ առաջին սկանդալային միջադեպը չէ: Ավելի վաղ սաուդյան մամուլը Մերյեմին անվանել էր «թուրքական պանիր»՝ իր մազերի բաց գունաներկման համար:
Արաբներին, մասնավորապես, դուր չէր եկել, որ պարբերաբար տարբեր համագործակցությունների շրջանակներում իրենց երկիր այցելող թուրք դերասանուհին արտամուսնական կապից երեխա ունի: