Դավիթաշենի կամրջից նետվել սպառնացող քաղաքացուն տեղափոխել են անվտանգ գոտի
ОБЩЕСТВОԵրևանի Դավիթաշենի կամրջից նետվել սպառնացող քաղաքացուն ԱԻՆ փրկարարները տեղափոխել են անվտանգ գոտի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նրա հետ աշխատել են մասնագետները, որոնց հաջողվել է համոզել տղամարդուն չդիմել նման քայլի:
Ավելի վաղ, փրկարարական ծառայություն մարտի 27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



