Բնական ցավազրկող միջոցներ
ЛАЙФՄասնագետները խորհուրդ են տալիս ցավը մեղմացնելու համար ամեն անգամ քիմիական բաղադրություն ունեցող դեղագործական նյութեր չընդունել: Կան հարյուրավոր բնական ցավազրկող միջոցներ:

Ինչպես հայտնում է The Independent-ը, այդ բնական միջոցները կարող են ցավազրկել հոդացավերի, գլխացավի, անգամ այրվածքների ժամանակ:

Կոճապղպեղ, քրքում, ռեհան: Դեղաբույսերի այս փունջը հոյակապ ցավազրկող միջոց է հնդկական ավանդական բժշկության մեջ: Երեքն էլ ունեն հակաբորբոքային հատկություններ: Քրքումն այնպիսի բաղադրություն ունի, որն օգտակար է ռևմատոիդ արթրիտի և փսորիազի ժամանակ:

Կեչու տերևը օգնում է էնդոկրին խանգարումների, արթրիտի, գայլախտի, մաշկային հիվանդությունների, իմունային խանգարումների և այլ հիվանդությունների ժամանակ:
Սպիտակ ուռենու արմատները, որի ակտիվ բաղադրիչը սալիցինն է, որն օրգանիզմում վերածում է սալիցիլաթթվի: Այս բույսը նվազեցնում է օրգանիզմում այնպիսի հորմոնների մակարդակը, որոնք առաջացնում են ցավ և բորբոքում: Այն չի վնասում մարսողությանը, օգտակար է մկանային ցավի, հոդացավերի ժամանակ:

Բալը համարվում է բոլոր տեսակի սննդամթերքներից ամենաօգտակարը` որպես հակաբորբոքային միջոց, նաև շատ օգտակար է հոդացավերի ժամանակ:

Անանուխը հաճախակի կիրառվում է որպես բնական դեղամիջոց ատամնացավի, մաշկի գրգռվածության, գլխացավի և մկանային ցավի ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



