Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին

ПОЛИТИКА

 Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մարտի 27-28-ը մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդպետյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մարտի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության եւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովների փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը եւ Նաիրա Կարապետյանը:

Նիստը վարել են ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Մաուլեն Աշիմբաեւը եւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Յեյսեն Մոգենսը: Նիստին քննարկվել է ահաբեկչության ֆինանսավորման հակազդման եւ ԴԱԻՇ գործունեության դեմ պայքարում ԵԽԽՎ եւ ԱՊՀ երկրների խորհրդարանների մասնակցության ընդլայնման հարցը: Հնչել են բազմաթիվ ելույթներ: Զեկույցով հանդես է եկել Հերմինե Նաղդալյանը: Նա կարեւորել է նման համատեղ, միջազգային երկու հարթակներում ներկայացված մասնակիցների հանդիպումներ, որոնք նպաստում են միասնական ջանքերով ահաբեկչության դեմ պայքարին:

Նույն օրը տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ բոլոր՝ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի, Պետական շինարարության փորձի ուսումնասիրման ու տեղական ինքնակառավարման, Էկոնոմիկայի եւ ֆինանսների, Վերահսկիչ-բյուջետային, Պաշտպանության եւ անվտանգության եւ Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերը:

Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության նիստին մասնակցել են հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի մասին» ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հայտարարության մասին» հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Մարտի 27-ին տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ի թիվս այլ հարցերի, նիստի օրակարգում ընդգրկված է եղել «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի մասին» ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հայտարարության մասին» հարցը:

ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը:

ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստից հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 46-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են ավելի քան 21 մոդելային օրենքներ, զեկույցով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա ներկայացրել է «ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության մասին» առաջարկությունները, որոնք ընդունվել են: Վերոնշյալ փաստաթուղթը մշակվել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

Լիագումար նիստի արդյունքներն ամփոփվել են մամուլի ասուլիսում, որին մասնակցել է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Լրագրողների հարցերը հիմնականում առնչվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակին:

Նույն օրը երեկոյան տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանին նվիրված մի շարք հանդիսավոր միջոցառումներ:

Խորհրդանշական եւ կարեւոր իրադարձություն էր ՀՀ խորհրդարանի կողմից ԱՊՀ ՄԽՎ-ին Ռուսական կայսրության Պետական դումայի պատգամավոր Միքայել Փարաջանյանի կիսանդրու նվիրատվությունը, որը համընկնում էր ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանի հետ: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ պատվավոր հյուրեր:

Կիսանդրու բացմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա մանրամասն ներկայացրել է Միքայել Փարաջանյանի կենսագրությունը եւ ավանդը պետական-քաղաքական գործում:

Վալենտինա Մատվիենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող արժեքավոր նվերի համար:

Մարտի 27-ին տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ելույթ է ունեցել Հերմինե Նաղդալյանը: Շնորհավորելով գործընկերներին՝ նա բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ դերն ազգային օրենսդրության ներդաշնակեցման, մոդելային օրենսդրության, փորձի փոխանակման, համաժողովների եւ միջոցառումների, ինչպես նաեւ, քաղաքական կյանքին կանանց մասնակցությանը վերաբերող հանդիպումների կազմակերպման գործում: Տիկին Նաղդալյանը կարեւոր եւ հիշարժան իրադարձություն է համարել Կանանց եվրասիական համաժողովը, որին մասնակցել է նաեւ կանանց պատվիրակո ւթյունը Հայաստանից: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է ԱՊՀ ՄԽՎ նշանակալի դերն անդամ պետությունների խորհրդարանների հարաբերություններում, բարձր գնահատել մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում նաեւ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», «Առողջ քաղաքներ», «Անվտանգություն ճանապարհներին», «Եվրոպան առանց բաժանարար գծերի», «Երիտասարդ խորհրդարանականներ» եւ այլն: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի զգալի ներդրումը տարածաշրջանի տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում՝ Եվրասիական տնտեսական մության շրջանակում:

Հերմինե Նաղդալյանն առանձնահատուկ ընդգծել է Վեհաժողովի բացառիկ խաղաղարար գործունեությունը, որի գլխավոր արդյունքներից է կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը՝ ստորագրված Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994 թվականին: 

«Այդ ժամանակահատվածում ԱՊՀ ՄԽՎ գործունեությունը չուներ իր նախադեպը խորհրդարանական դիվանագիտության պրակտիկայում, եւ, իհարկե, մենք գնահատում ենք խորհրդարանական վեհաժողովի ներդրումը ԱՊՀ տարածաշրջանում ամենասուր խնդիրները լուծելու հարցում: Ցավոք, 2016 թ. ապրիլին Ադրբեջանի հրահրած ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ կոպիտ խախտում էր ոչ միայն 1994 թ. կրակի դադարեցման մասին համաձայնագրի, այլեւ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերի»,- իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահը եւ եւս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի՝ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա կարգավորելու դիրքորոշումը: 

Նիստի ավարտին տեղի է ունեցել ավանդույթ դարձած պարգեւատրման արարողությունը: 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха