Կիմ Չեն Նամի մարմինը դեռեւս Մալայզիայում Է
МЕЖДУНАРОДНОЕԿիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի ավագ եղբոր մարմինը դեռեւս Քուալա Լումպուրում Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Բատհասիվամի հայտարարությանը:
«Ներկայում ոչ մի փոփոխություն չկա, ստատուս-քվոն պահպանվում Է»,- ասել Է նա լրագրողներին: Նախարարի խոսքով՝ Կիմ Չեն Նամի մերձավոր հարազատները դեռեւս ոչ մի ցուցում չեն տվել՝ ինչպես վարվել նրա մարմնի հետ:
TBS ճապոնական հեռուստաալիքը մարտի 28-ին հայտնել Է, որ Մալայզիայի իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարում Փենյանի հետ, որոնք ուղղված են այդ հարցի լուծմանը: Բացի այդ, կողմերը փորձում են ելք գտնել այն բանի հետ կապված իրադրությունից, որ Քուալա Լումպուրում ԿԺԴՀ-ի դեսպանությունում թաքնվում են Հյուսիսային Կորեայի երկու քաղաքացիներ, որոնց մալայզիական իշխանությունները կասկածում են Կիմ Չեն Նամի սպանությանը մեղսակից լինելու մեջ:
Բանակցությունները, ինչպես նշվում Է, կոչված են նաեւ վճռել Փենյանում Մալայզիայի դեսպանության ինը աշխատակիցների ճակատագիրը, որոնց թույլ չեն տալիս մեկնել ԿԺԴՀ-ից:
The Straits Times թերթի տվյալներով՝ Մալայզիայի իշխանությունները մտադիր են Կիմ Չեն Նամի մարմինը ուղարկել Չինաստան: Ինչպես նշում Է հրատարակությունը, «առայժմ չկա որոշակիություն՝ ում Է հանձնվելու մարմինը՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնական ներկայացուցիչներին, թե Կիմ Չեն Նամի ընտանիքին»:
Փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանում կատարված սպանության մեղադրանքներ են առաջադրվել երկու կանանց՝ Վիետնամի եւ Ինդոնեզիեայի քաղաքացիների: Ոստիկանությունը նաեւ կարծում Է, որ ԿԺԴՀ-ի դեսպանության տարածքում թաքնվում են երկու կասկածյալներ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի եւս չորս քաղաքացիներ հեռացել են Քուալա Լումպուրից միջադեպի օրը եւ արդեն գտնվում են Փենյանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



