Ինչպես պայքարել ոտնաթաթերի ու եղունգների սնկային հիվանդության դեմ
ФОТОՈտքերի կրունկների ու եղունգների սնկային հիվանդությամբ (Օնիխոմիկոզ) տառապում է մոլորակի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը:
Այս հիվանդության պատճառահետևանքային կապը պայմանավորված է մի շարք գործոննեով` ինչպիսիք են ծայրանդամների արյան շրջանառության խանգարման հիվանդությունները, ցածր իմունիտետը, կենցաղային օգտագործման պարագաները, մատնահարդարի մոտ այցելությունները, ինչպես նաև կենդանիների հետ շփումը և այլն:
Գիտնականները իրականացրել են մի հետաքրքիր լաբորատոր փորձ, որի ընթացքում սնկային հիվանդություն ունեցող մարդու հողաթափերը պահախցիկ են դրել, պահելով 20 տարի և հանելուց հետո պարզվել է, որ սնկերն այդ տարիներին մնացել են անփոփոխ, այսինքն` չի պակասել նրանց ակտիվությունը:
Սնկերը կարող են առաջացնել մի շարք տհաճ երևույթներ` ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնուք, գլխապտույտ, քիթըմպանի բորբոքում, խոտատենդ, վերջույթների ռևմատիզմ, դերմատոզներ,և այլն: