«Հրապարակ». Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց միջադեպ է եղել
ОБЩЕСТВО«Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ մայիսի 29-ին, դատական նիստի ժամանակ արտառոց միջադեպ է եղել: Մեզ հայտնի է դարձել, որ նիստերից մեկի ժամանակ 26-ամյա ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կալանավոր Է. Կարապետյանը մեղադրական ճառից հետո վիրավորանքներ, սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել մեղադրող դատախազ, Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Ռ. Արամյանի հասցեին, ակնոցը նետել վերջինիս վրա: Արարատի մարզի դատախազությունից դեպքի մասին ահազանգել են ոստիկանություն, կատարվում է զննություն: Հիշեցնենք, որ երիտասարդը կալանավորվել է 2013 թ. հունիսի 30-ին: Չի բացառվում, որ նրան նոր մեղադրանք առաջադրվի»,–գրում է թերթը։
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



