Ցավը մեղմացնելու բնական միջոց
ЛАЙФՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները կարծում են, որ օրգանիզմի՝ ցավը չզգալու հնարավորությունը կարող է օգնել մարդկանց ավելի երկար ապրել։ Իսկ այն հիմնական մթերքը, որ արգելափակում է մարդու օրգանիզմի ցավի զգացումը բնական ճանապաչհով, չիլի պղպեղն է։

Վերջերս գիտնականները կարողացել են գտնել մարդու ցավային զգացումների եւ մահվան մեջ եղած կապը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ցավ զգալու կարողություն չունեցող մկները զարմանալիորեն առողջ են եղել։

Ըստ գիտնականների, այս մկները քաղցկեղի առաջացմանը ավելի քիչ են հակված եղել, ավելի լավ հիշողություն են ունեցել տարեց հասակում, առանց մարզանքների ավելի շատ կալորիա են այրել, եւ նրանց նյութափոխանակությունը եւ շաքարի յուրացման ունակությունը մնացել է այնպես, ինչպես երիտասարդ տարիքում։
Կենդանիները ենթարկվել են գենետիկ փոփոխությունների՝ ցավ չզգալու համար, այնինչ, չիլի պղպեղը՝ ցավ չզգալու բնական միջոց է։ Այս ամենը կատարվում է չիլի պղպեղի մեջ առկա կապսաիցինի շնորհիվ։ Կապսաիցինը օգտագործվում է բոլոր տեսակի ցավերը մեղմելու համար՝ սկսած արթրիտի ցավից մինչ նեվրոպաթիկ ցավեր կամ մաշկային հիվանդություններ, որոնք ունեն ցավոտ քոր, հայտնում են գիտնականները։
Բացի դրանից, չիլի պղպեղը նաեւ մարդկանց մոտ կարող է առաջացնել էյֆորիայի զգացում, երբ այն մեծ քանակությամբ է օգտաործվում։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



