Ինչպե՞ս հասկանալ, որ անձը տառապում է օնիխոմիկոզով
ФОТОՀիմնականում եղունգի արտաքին տեսքից:
Սնկային ախտահարման առաջին նախանշանը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկի արտադրությունն է: Որից հետո հիվանդությունը տարածվում է եղունգների վրա:
Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը: Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի վրա աստիճանաբար փոխելով եղունգների արտաքին տեսքը` սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ է առաջանում, իսկ հետո գույնն ամբողջությամբ դեղնամոխրագույն երանգ է ստանում, դառնում ավելի խամրած, փշրվող, աստիճանաբար շերտատվում ու տձևանում:
Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում: Ժամանակին հիվանդությունը չկանխարգելելու հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել, ոտքերի եղունգներից անցնելով նաև ձեռքերին: Եթե առկա է նշված խնդիրներից որևէ մեկը, եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու անհրաժեշտ է դիմել մաշկաբանի օգնությանը: