«Անվեհեր աղջիկն» Ուոլ Սթրիթում կմնա եւս մեկ տարի
ОБЩЕСТВОՆյու Յորքի իշխանությունները որոշել են չհանել «Անվեհեր աղջկա» բրոնզե արձանը, որը երեք շաբաթ առաջ Ուոլ Սթրիթում կանգեցրել են «Գրոհող ցուլի» դիմաց: Այն պլանավորել Էին հանել ապրիլի սկզբին, բայց այն շատ Է դուր եկել զբոսաշրջիներին եւ քաղաքի բնակիչներին: Այժմ արձանը տեղում կմնա առնվազն մինչեւ հաջորդ փետրվար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Արձանը ներկայիս տեղում թողնելու որոշման մասին հայտարարել Է Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Աղջկա արձանը, որը մարտի 8-ին կանգեցվել Է որպես կանանց իրավահավասարության խորհրդանիշ, «շատ բան Է նշանակում Նյու Յորքի բնակիչների համար», ասել Է քաղաքագլուխը:
Ուրուգվայցի նկարչուհի Քրիստեն Վիզբալի ստեղծած արձանն Ուոլ Սթրիթում կանգնեցվել Է State Street Global Advisors ընկերության պատվերով: Ընկերությունում ասում են, թե այն պետք Է «խորհրդանշի ապագան», որտեղ չեն խախտվում կանանց իրավունքները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



