«Լուսնի լույսը» օսկարակիր ֆիլմի ռեժիսորը հայտարարել Է նոր նախագծի մասին
КУЛЬТУРА «Լուսնի լույսը» ժապավենի ռեժիսորը՝ Բարրի Ջենքինսը, որն այս տարի «Օսկար» մրցանակի Է արժանացել «Լավագույն ֆիլմ» ամենահեղինակավոր անվանակարգում, հեռուստասերիալ Է նկարահանելու Քոլսոն Ուայթհեդի «Ստորգետնյա երկաթուղի» բեսթսելերի մոտիվներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Amazon ամերիկյան կորպորացիան, որը համանուն ինտերնետ-խանութի սեփականատերն Է եւ Ջենքինսի նոր նախագծի ֆինանսավորողը:
«Քոլսոնի ստեղծագործությունները մշտապես փշրում են սահմանված կանոնները, եւ «Ստորգետնյա երկաթուղի»-ն այս կանոնից բացառություն չԷ: Սա նորարարական աշխատանք Է, որը հարգանքի տուրք Է մատուցում մեր ժողովրդի պատմությանը, ընդ որում՝ կինոպատումի ձեւը լավ մտացածված Է եւ ինքնատիպ»,- նշել Է ռեժիսորը հրապարակված հայտարարության մեջ:
«Ստորգետնյա երկաթուղի» տերմինը վերաբերում Է այն համակարգին, որն ԱՄՆ-ում օգտագործվում Էր փախստական սեւամորթ ստրուկներին Հարավի նահանգներից Հյուսիս գաղտնի փոխադրման համար եւ գործել Է մինչեւ 1861 թվականին Քաղաքացիական պատերազմի սկսվելը:
Ուայթհեդի վեպը Միացյալ Նահանգներում վաճառվել Է ավելի քան 825 հազար օրինակով: Գիրքն անցյալ տարի արժանացել Է Ազգային գրական մրցանակին եւ «թիվ մեկ» բեսթսելերն Է ճանաչվել ազդեցիկ The New York Times թերթի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը`EPA
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



