Սրտխառնոցի հիմնական պատճառները
ФОТОԲորորի մոտ էլ սրտխառնոց կարող է առաջանալ տարբեր իրավիճակներում և դա բնական երևույթ է: Այս տհաճ զգացողությունը հաճախակի կարող է առաջանալ շատակերության, սխալ ընտրած ու վատ եփած սննդի, տրանսպորտով երթևեկելու պատճառով: Սրտխառնոցի պատճառը պարզելու համար պետք է դիմել գաստրոէնտերոլոգի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի, սրտաբանի` կախված ընդհանուր վիճակից ու այլ ախտանիշերի առկայությունից: Սրտխառնոցի հիմանական պատճառներն են
Միգրեն: Սրտխառնոցը միգրենի մշտական ուղեկիցն է: Այս դեպքում անհրաժեշտ է դիմել նյարդաբանի: Միգրենը չի բուժվում, սակայն հնարավոր է թեթևացնել ախտանիշները:
Գաստրիտ և խոց: Սրտխառնոցի հետ մեկտեղ առկա է նաև այրոցի զգացողություն և ցավ: Գաստրիտն ախտորոշել օգնում է գաստրոսկոպիան:
Որոշ դեղերի ընդունում: Սրտխառնոցը կարող է որոշ դեղերի` հակաբիոտիկների, երկաթի մեծ պարունակությամբ պրեպարատների ընդունման կողմանկի էֆեկտ լինել:
Լեղապարկի հիվանդություններ: Այս դեպքում ուտելու ընթացքում սրտխառնոց եք զգում, բերանում մետաղական համ կամ դառնություն, այրոցի զգացողություն: Հարկավոր է կատարել լեղապարկի ՈՒՁՀ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: