Ереван, 07.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանի նոր քայլն ու Հայաստանի հակաքայլը

ПОЛИТИКА

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին առաջադրելը Ադրբեջանի երկերեսանիության օրինակ է, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հիշեցնելով, որ Ադրբեջանը ոչնչացրել է մշակութային հուշարձաններ, ոտնահարելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքները: Միաժամանակ, խոսնակը հիշեցնում է, որ Բյուլբյուլօղլին հանդես է եկել նաեւ ռազմաշունչ կոչերով, ինչը եւս դեմ է այդ արժեքներին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրության գործընթացը կսկսվի ապրիլից, իսկ նոր գլխավոր տնօրենի վերաբերյալ որոշումը կկայացվի նոյեմբերին:

Հայաստանի ղեկավարությունը կարո՞ղ է, անելու՞ է ինչ որ բան, որպեսզի Ադրբեջանի երկերեսանի եւ մարտաշունչ ղեկավարությունը Բյուլբյուլօղլուին չկարողանա հասցնել մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին, ինչպես օրինակ Ռամիլ Սաֆարովին Բուդապեշտից հասցրին Բաքու եւ ազատ արձակեցին, կամ ինչպես Լապշինին ձերբակալեցին Մինսկում եւ բանտարկեցին Բաքվում:
Այստեղ է բուն հարցը:

Կասկած չկա, որ Բյուլբյուլօղլուին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին առաջադրելու գործում Բաքուն ներգրավելու է իր նավթադոլարները, դրանց վրա հիմնված միջազգային կապերը, խավիարային դիվանագիտության գործիքները եւ մեխանիզմները:

Դրան զուգահեռ, հստակ է նաեւ, որ եթե Բաքվի ներկայացուցիչը դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, ապա դրանից առանձնապես ողբերգություն սարքել պետք չէ, դա պետք չէ դիտարկել որպես Արցախի խնդրում եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտությունում Հայաստանին հասցված ուժգին հարված:

Մյուս կողմից, հստակ է նաեւ, որ Բաքվի այդ փորձը ադրբեջանական դիվանագիտության վերջին տարիների գծային ուղղություններից է: Ռազմական դիվանագիտությանը զուգահեռ, Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում ստեղծել այսպես ասած Ադրբեջանի բարեբեր կերպար, Ադրևբեջանը ներկայացնել իբրեւ միջազգային կյանքի աշխույժ մասնակից եւ նաեւ դոնոր: Նավթադոլարներն իհարկե տալիս են այդպիսի հնարավորություն: Բաքուն կազմակերպեց առաջին Եվրոպական օլիմպիադան, հովանավորում է ՈՒԵՖԱ-ն, կազմակերպում է այլ միջազգային միջոցառումներ: Այժմ ահա հավակնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին:

Ադրբեջանի համար այդ «կերպարը» կարեւոր է Արցախի խնդրում ռազմատենչությունը «բալանսավորելու» եւ «հիմնավորելու» համար, իր ռազմատենչությունը «աշխարհի գործ» դարձնելու համար:

Թե որքանով է ստացվում դա, այլ հարց է: Աներկբա է, որ Ադրբեջանի հաշվարկը չի արդարանում, եւ չնայած ծախսվող հսկայական փողերին, քաղաքական էֆեկտն իհարկե չնչին է:

Եղածն էլ թերեւս առավելապես ներքին է, ինչն իհարկե Ալիեւի ծախսային այդ քաղաքականության շարժառիթներից մեկն է, որով փորձում է «կերակրել» հանրությանը, որը գտնվում է սոցիալ-տնտեսական վատ վիճակում: Ալիեւն այդ արտաքին հաջողություններն ու կերպարը փորձում է օգտագործել ներքին կոռուպցիան եւ հանրային ռեսուրսների գրպանումը արդարացնելու համար:

Այդ ամենը հասկանալի է, բայց Հայաստանի պարագայում ցանկացած դեպքում առկա է հարց՝ Երեւանը ո՞ր դեպքում է հարկ համարում ընդդիմանալ Ադրբեջանի «միջազգային» նախաձեռնություններին, եւ ինչպե՞ս է դա հաջողվում:

Ի վերջո, որքան էլ այդ նախաձեռնությունները կրեն PR բնույթ, այդուհանդերձ կուտակվելով իրար վրա՝ դրանք մի օր կարող են ստեղծել որոշակի մթնոլորտ, որն արդեն կարող է շոշափելիորեն համալրել Ադրբեջանի քաղաքական հաշիվը, դրանից բխող անցանկալի հետեւանքով:

Այդպիսով, բացի Բաքվի երկերեսանիության մասին հայտարարությունից, Հայաստանը ի՞նչ է անելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Բյուլբյուլօղլուի թեկնածության առաջմղումը կանխելու, նրա նշանակում թույլ չտալու համար: Թե՞ Երեւանը դա չի համարի կարեւոր եւ ժամանակ ու էներգիա վատնելու համար արժանի խնդիր:

 
TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»