Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արմեն Աշոտյանը հորդորում է դպրոցի տնօրեններին պիտակավորելուց առաջ սպասել իրավական մարմինների գնահատականներին

ОБЩЕСТВО

 Դպրոցի տնօրեններին պիտակավորելուց առաջ անհրաժեշտ է սպասել իրավական մարմինների գնահատականներին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված այն տվյալներին, ըստ որոնց, դպրոցների, մանկապարտեզների տնօրենները զբաղվում էին ՀՀԿ-ի օգտին ցուցակների հավաքագրմամբ: Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ հրապարակված ձայնագրությունների ուսումնասիրմամբ զբաղվում են տաբեր պետական կառույցներ` Կրթության և գիտության նախարարությունը, իրավապահները:

«Կհորդորեի, այդ մարդկանց պիտակ կպցնելուց առաջ սպասել իրավական ատյանների գնահատականներին: Այս հարցի հետ կապված մենք ունենք մեր հակափաստարկները: Այդ հասարակական կառույցը, որը գրանցված է որպես անկախ դիտորդական կազմակերպություն, հետազոտության համար թիրախավորել է ՀՀԿ-ին: Այն դեպքում, երբ այլ կուսակցություններից ևս կան մարդիկ, ովքեր տնօրեններ են աշխատում: Ինչո՞ւ իրենց նույնպես չեն ձայնագրել: Այստեղ օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող, սա հակաքարոզչություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասա ց ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանի խոսքով, «մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, ՀՀ քաղաքացիներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք», եթե դա արվում է ոչ աշխատանքային ժամերին և աշխատանքային լիազորություններից դուրս: Եթե այդպես է, ապա այստեղ խախտման մասին խոսք լինել չի կարող: Եվ ցուցակ հավաքագրելը նորմալ է, բոլոր կուսակցություններն էլ ցուցակ հավաքագրում են: Ըստ նրա` չկա օրենք, որը կարող է արգելել քաղաքացիներին զբաղվել քաղաքական գործունեությամբ որոշակի շրջանակում:

«Անձամբ լսել եմ տասնյակ ձայնագրություններ, կարող եմ փաստել, որ իմ լսածների մեջ օրենքի խախտման գնահատական չկա: Ամեն դեպքում իրավական մարմինների կողմից գնահատականներ կտրվեն: Որտեղ կա խախտում, տնօրենները պետք է կրեն պատասխանատվություն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին քարոզարշավից զրկելու խոսակցություններին, ապա ես կարող եմ ասել, որ շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդականից զրկելու, քան ՀՀԿ-ին` քարոզարշավից»,-ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը հորդորեց ամեն դեպքում զերծ մնալ դպրոցների տնօրեններին պիտակավորելուց:

«Եթե պարզվի, որ այդ մարդիկ մեղավոր չեն, ով է վերականգնելու նրանց բարի համբավը: Տասնյակ դեպքեր կան, որտեղ օրենքի խախտում չկա, բայց նրանց զրպարտում են, նրանց նկարները ֆեյսբուքում շրջանառում են: Մեր երկրի քաղաքացին պետք է պաշտպանված լինի, անկախ նրանից, թե որ դաշտում է գործում»,-ասաց Արմեն Աշոտյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը հրապարակել է տեղեկություններ այն մասին, որ հանրապետության մարզերը 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-իաշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն էլ տեղեկացնում է, որ նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալՄանուկ Մկրտչյանը հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում: Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնականընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք էբացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր < i>միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքիշրջանակում գործելու վերաբերյալ:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами