Մայրը պատահաբար հայտնաբերեց, որ դուստրը համացանցում անկեղծ լուսանկարներ է հրապարակում. տեսեք՝ ինչպես վարվեց նրա հետ
ФОТОԴենվերում ապրող մի մայր պատահմամբ հայտնաբերել է սոցցանցում իր դստեր էջը:
Էջի տեղեկությունները կարդալով՝ նա ցնցվել է. նրա 13-ամյա աղջիկը որպես 19 տարեկան է ներկայացել և հրապարակել է մոր կարծիքով՝ անկեղծ լուսանկարներ: Հետո նա մի տեսանյութում դստերը ներքնազգեստով է տեսել:
Աղջիկն իրեն անվանել է «հրաշալի», իսկ ընկերների մեջ հասուն տղամարդիկ են եղել: Զայրացած մայրը հրապարակավ դաս է տվել դստերը:
Մայրը տեսանյութ է հրապարակել, որում նրա ֆեյսբուքյան ընկերներին պատմել է իր աղջկա մասին ողջ ճշմարտությունը:
Տեսանյութում նա դստերը հարցեր է տվել, իսկ աղջիկը չի իմացել՝ ինչ պատասխանել:
«Իրականում քանի՞ տարեկան ես: Տասներե՞ք: Իսկ ինչո՞ւ ես դու Facebook-ում գրել, որ 19 տարեկան ես: Գուցե այնուամենայնիվ, 19 տարեկա՞ն ես»,- զայրացած հարցնում է դստերը կինը:
Կինը տեսանյութն անմիջապես հրապրակել է դստեր էջում:
Մի քանի րոպե հետո տեսանյութն ավելի քան 11 մլն դիտում է ունեցել:
«Աղջիկս կյանքը չճանաչող դեռահաս է: Եվ ես չեմ հանդուրժի, որ նա անի ամենը, ինչ խելքին փչի, մինչև մեծանա: Այդպիսի իրավիճակներում նա ինձ կլսի»,- աղջկա ընկերներին գրել է կինը: – Նաև ես ուզում եմ, որ բոլոր մեծերը, ովքեր ցանկացել են նրա «ընկերը» դառնալ Facebook-ում, իմանան, որ նա դեռ մուլտֆիլմեր է դիտում»: