«Սատանայական կոշիկներ»․ հայտնի աստղեր, որոնք ատում են բարձրակրունկները
ФОТОՀայտնի աստղերը մշտապես կատարյալ տեսք են ունենում։ Նրանց արտաքինի անբաժան մասնիկը բարձրակրունկ կոշիկներն են։ Շատերին թվում է, որ նրանք սիրում են այդ կոշիկներն ու հաճույքով հագնում են դրանք։ Սակայն, իրականում կան աստղեր, որոնք ատում են դրանք։
Cosmo-ն գրում է, որ այս աստղերը խոստովանել են, որ ատում են բարձրակրունկ կոշիկները։
Էմմա Թոմփսոն․ «Ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու ես պետք է դիմանամ այդ դժոխային ցավին։ 2014-ին ես գնացել էի «Ոսկե գլոբուս» ստանալու և գեղեցիկ զգեստ ու կոշիկներ էի հագել։ Ոտքերս ահավոր ցավում էին և ես մտածեցի, որ ես ազատ կին եմ, ֆեմինիստ եմ ու պարտավոր չեմ օտար մարդկանց համար հանդուրժել այդ ցավը։ Կոշիկներս հենց բեմին հանեցի ու մի կողմ նետեցի։ Դա կյանքիս լավագույն պահն էր»։
Լենա Դանեմ․ «Ես պետք է շտապ հանեմ տանջանքների այս սարքերը։ Դուք չեք պատկերացնի, թե ինչքան երջանկացա դրանք հանելուց հետո»։
Կարա Դելևին․ «Եթե հարցնեք ինձ, թե ինչն եմ ամենից շատ ատում, ապա կասեմ, որ բարձրակրունկ կոշիկները։ Դրանք անհարմար են, դրանցով դժվար է քայլել ու կանգնել, դա ինչ որ անեծք է, ես դրանք ամբողջ հոգով ատում եմ։ Այո, դա իմ աշխատանքի մի մասն է՝ ամենատհաճ մասը։ Ես երբեք սեփական բարձրակրունկ կոշիկներ չեմ ունեցել ու չեմ էլ ունենա»։
Քրիստիան Ստյուարթ․ «Ես երկար տարիներ փորձել եմ կատարյալ բարձրակրունկ կոշիկներ գտնել և կարող եմ վստահորեն ասել, որ դրանք գոյություն չունեն։ Բարձրակրունկ կոշիկներով ես կարող եմ կես ժամ կանգնած անցկացնել և երկու ժամ նստած։ Դրանից հետո ես պարզապես հանում եմ դրանք։ Դրանք սատանայական կոշիկներ են, ատում եմ այն օրերը, երբ ստիպված եմ հագնել դրանք»։
Էլիզաբեթ Օլսեն․ «Ես գիտեմ, որ երբ հագնեմ այդ սարսափելի կոշիկները, ապա մեկ ժամից ինձ կթվա, որ կոշիկներիս մեջ սայրեր են լցրել ու դրանք դանդաղ կտրում են ոտքերս։ Հույս ունեմ, որ մի օր բոլորս այնքան խիզախ կլինենք, որ հրաժարվենք այս ամենից»։
Ջենիֆեր Լոուրենս․ «Դե դուք հիշում եք, որ «Օսկարի» ժամանակ ընկա։ Այդ ամենը սատանայական կոշիկների պատճառով էր։ Բարձրակրունկ կոշիկները հանում եմ առաջին հնարավորության դեպքում։ Երբ ինչ որ միջոցառման եմ ներկա, որտեղ կարելի է նստել՝ միանգամից հանում են դրանք»։