Կոնչալովսկու «Դրախտ»-ն շահել Է «Նիկա» մրցանակը եւ ճանաչվել տարվա լավագույն ֆիլմը
МЕЖДУНАРОДНОЕԱնդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» կինոնկարն արժանացել Է «Նիկա» կինոմրցանակի «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում: Հաղթողների պարգեւատրման երեսուներորդ՝ հոբելյանական, արարողությունը տեղի Է ունեցել մարտի 28-ի ուշ երեկոյան Մոսսովետի անվան թատրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ես շնորհակալ եմ բոլորից,- ասել Կոնչալովսկին:- Այժմ ես ելույթ եմ ունենում այն թատրոնի բեմում, որտեղ աշխատում եմ, բեմադրում ներկայացումներ»: Ռեժիսորը նշել Է, որ իր կինոնկարում արծարծված թեման սկսում Է մոռացվել: «Ես նկատի ունեմ XX դարի աղետները եւ, հատկապես Հոլոքոստը, այդ վերքը չպետք Է մոռացության մատնվի»,- համոզված Է Կոնչալովսկին:
Նա նաեւ լավագույնն Է ճանաչվել ռեժիսորական աշխատանքի համար: Յուլյա Վիսոցկայան, որը խաղացել Է Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմում, եւ Տիմոֆեյ Տրիբունցեւը, որը նկարահանվել Է Նիկոլայ Դոստալի «Վանականն ու չար ոգին» կինոնկարում, «Նիկա» են ստացել լավագույն դերասանական աշխատանքի համար:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



