Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ հիվանդին փոխպատվաստել են այլ մարդու iPS-բջիջներ
ОБЩЕСТВОՄի խումբ ճապոնացի գիտնականներ աշխարհում առաջին անգամ կատարել են մի մարդուց մակածված ցողունային բջիջների հաջող փոխպատվաստում մի այլ մարդու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի «Ռիկեն» բնական գիտությունների ինստիտուտը: Նշված Է, որ վիրահատությունը կատարվել Է նախօրյակին Կոբե քաղաքի (Հիոգոյի պրեֆեկտուրա) բժշկական կենտրոնում:
Դոնորական iPS-բջիջները փոխպատվաստվել են աչքի ցանցաթաղանթի մի մասի վնասվածքով հիվանդի: Ճապոնացի մասնագետները հուսով են, որ այդ հատուկ ցողունային բջիջները կօգնեն դրա վերականգնմանը:
Այս պահին բջիջները չեն վանվել նոր օրգանիզմի կողմից: Նշվում Է, որ մոտ ժամանակներս հետազոտողների խումբը, որում մասնագետներ են ընդգրկված նաեւ Կիոտոյի եւ Օսակայի համալսարաններից, մտադիր են կատարել եւս հինգ համանման վիրահատություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



