Էրմիտաժի փոխտնօրենը տնային կալանքի Է ենթարկվել
ОБЩЕСТВО Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի Է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
«Դատարանը քննել Է Պետական Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին վերաբերող նյութերը եւ նրան տնային կալանքի Է ենթարկել երկու ամիս ժամկետով՝ մինչեւ մայիսի 23-ը»,- ասել Է մամուլի քարտուղար Եկատերինա Կրասնովան:
Թանգարանի ղեկավարի տեղակալի նկատմամբ խափանման միջոցը դատարանի կողմից ընտրվել Է խոշոր խարդախության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:
Հունվարի վերջին Ռուսաստանի Անվտանգության համապետական ծառայության օպերատիվ աշխատողները խուզարկություններ են կատարել Էրմիտաժում: Նրանց հետաքրքրել են Շկոլնայա փողոցում ֆոնդային պահոցի երկրորդ հերթի կառուցման՝ 3,62 միլիարդ ռուբլի գումարի պետական պարտավորագրի հետ կապված փաստաթղթերը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



