Անջելինա Ջոլին պատմել Է առաջիկա տասը տարվա պլանների մասին
ЛАЙФ Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ավելի քիչ Է նկարահանվելու կինոյում եւ ավելի շատ ժամանակ Է անցկացնելու շրջագայություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Yahoo! Finance-ը՝ հղում անելով Hello! հրատարակությանը դերասանուհու տված հարցազրույցին:
Ջոլին ենթադրություն Է արել, որ դերասան Բրեդ Փիթի եւ իր հասունացած երեխաները կապրեն տարբեր երկրներում: «Կարծում եմ՝ նրանցից մի քանիսը, ինչպես եւ ես, կհետաքրքրվեն միջազգային աշխատանքով, եւ ես հաճույքով կհամագործակցեմ նրանց հետ: Հավանաբար ես ավելի քիչ ժամանակ կհատկացնեմ կինոնկարահանումներին եւ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս ու միջազգային հարաբերություններին»,-հայտարարել Է Ջոլին:
Նա նաեւ պատմել Է գեղեցկության ու ծերանալու նկատմամբ իր վերաբերմունքի մասին: 41-ամյա Ջոլիի խոսքով՝ ինքը դադարել Է տագնապել, որ ժամանակի ընթացքում իր արտաքինը փոխվում Է, եւ առօրյա կյանքում սահմանափակվում Է նվազագույն կոսմետիկայով:
Հայտնին նաեւ մտահոգություններ չունի իր ինքնազգացողության կապակցությամբ: «Հնարավոր Է՝ այն բանի պատճառով, որ վերջին տասը տարում ես շատ Էի անհանգստանում իմ առողջության համար եւ զբաղված Էի երեխաների դաստիարակությամբ, այժմ ես պարզապես երջանիկ եմ, որ թե՛ նրանք, թե՛ ես առողջ ենք: Այլեւս վախենալու բան չկա: Դա շատ ավելի Է հեշտացնում կյանքը»,- պարզաբանել Է Ջոլին:
2017 թվականի փետրվարին հաղորդվել Է, որ Մեդոքս Ջոլի-Փիթը՝ Անջելինայի եւ Բրեդի 15-ամյա որդեգիր ավագ որդին, դարձել Է այն ֆիլմի գործադիր պրոդյուսերը, որը նկարահանում Է նրա մայրը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



