Դիմակ՝ թարթիչների աճը խթանելու համար
ЛАЙФԳեղեցիկ, խիտ և երկար թարթիչներ, ցավոք, ամենքին չէ, որ բնությունը պարգևում է։ Անգամ նրանց, ովքեր ունեն այդպիսի թարթիչներ, հուզում է այն հարցը, թե ինպե՞ս կարելի է արագացնել դրանց աճը։
Ներկայացնում ենք միջոց, որը խթանում է թարթիչների աճը։
Սնուցող դիմակի պատրաստման համար կպահանջվի 1 ճաշի գդալ գերչակի յուղ, 1 թեյի գդալ հալվեի հյութ և մի քանի կաթիլ А վիտամինի լուծույթ։
Դիմակի բաղադրիչները հարկ է լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված։
Դիմակը թարթիչներին քսվում է բարակ վրձնով կամ բամբակով։
Գործողությունը կատարել երեկոյան՝ քնից 2-3 ժամ առաջ։ Քնից անմիջապես առաջ դիմակի մնացորդները թաթիչների վրայից հեռացրեք չոր բամբակով, որպեսզի առավոտյան կոպերն ուռած չլինեն։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



