Քիմ Քարդաշյանի քույրը լուսանկարվել Է Մերիլին Մոնրոյի ոճով
ОБЩЕСТВО Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-ամյա Քենդալ Ջենները, Love Magazine հանդեսի համար լուսանկարվել Է այն կերպարով, որին ոճաբաններին ոգեշնչել Է Մերիլին Մոնրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:
Մանեկենուհուն լուսանկարել են կիսաթափանցիկ ներքնազգեստով՝ մազերը հարդարելով ռետրո-ոճով եւ մակիաժն անելով 1950-ական թվականների ոգով: Կերպարն ամբողջացրել են խոշոր մարգարտե մանյակով: Ֆոտոսեսիայի հեղինակն Է դարձել Ջոն Ռենքինը:
Love Magazine-ի խմբագրությունն իր Instagram-օգտահաշվում մի քանի կադրեր Է ներկայացրել Քենդալի նկարահանումներից, ինչպես նաեւ հրապարակել Է ֆոտոսեսիայի մոտիվներով արված տեսահոլովակ:
Քենդալ Ջենները մոդել Է աշխատում 13 տարեկանից: Նա Victoria՚s Secret-ի «հրեշտակներից» մեկն Է եւ Estee Lauder բրենդի դեմքը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



