Բաքուն երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը. ադրբեջանցի նախարար
СПОРТԲաքուն երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը, հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Եվրոպական խաղերի օպերացիոն հանձնաժողովի գործադիր տնօրեն Ազադ Ռահիմովը, հայտնում է sputnik-georgia.ru-ն։
«Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Եվրոպական խաղերին այդ երկրի բնակիչների առաջին այցը չէ Ադրբեջան»,- նշել է Ռահիմովը՝ հիշեցնելով հայ բռնցքամարտիկների մասնակցությունն Աշխարհի առաջնությանը։
Նրա խոսքով՝ միջազգային միջոցառումների կարգավիճակը ենթադրում է բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցություն։ Այս կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշակվել է որոշակի մեխանիզմ։ Կա նամակ, որը երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը պետական մակարդակով, և դա բավական է, նշել է Ռահիմովը։
Նախարարը հիշեցրել է, որ առաջիկայում Ադրբեջանում այլ խոշոր միջազգային մարզական միջոցառումներ են անցկացվելու, որոնց ցանկության դեպքում կարող են մասնակցել բոլոր երկրների ներկայացուցիչները։
Նշենք, որ Հայաստանը շքերթին կմասնակցի 7 հոգանոց խմբով, մեր Եռագույնն էլ կտանի հայկական պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը: