Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ շարժական հեռախոսը կեղծված Է. ՏՀԶԿ
ОБЩЕСТВО Գրեթե յուրաքանչյուր հիգերորդ շարժական հեռախոսը եւ տեսախաղերի համար յուրաքանչյուր չորրորդ կցուրդը, որոնք վաճառվում են աշխարհում, կեղծված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):
ՏՀԶԿ-ում նշում են, որ աշխարհում կեղծ տեխնիկայի վաճառքն աճում Է, ինչը վատ Է ազդում գնորդների, արտադրողների եւ պետական ֆինանսների վրա:
Կազմակերպությունը հրապարակել Է զեկույց՝ նվիրված կեղծ տեղեկատվական-հաղորդակցական սարքավորանքների վաճառքին: Զեկույցի համաձայն, որում վերլուծվում են 2013 թվականի մաքսային տվյալները, կեղծումներին բաժին Է ընկնում այդ տեխնիկայի ամբողջ համաշխարհային առեւտրի 6,5 տոկոսը: Մյուս շուկաներում կեղծումների բաժինը, 2016 թվականի տվյալներով՝ կազմում Է շուրջ 2,5 տոկոս:
Կեղծ հաղորդակցական տեխնիկայի վաճառքի ընդհանուր ծավալը ՏՀԶԿ-ում գնահատել են 143 միլիարդ դոլար: Ըստ որում կեղծումների երկու երրորդը տեղ Է հասցվում փոստի եւ շտապ-առաքումների միջոցով, ինչը դժվարացնում Է դրանց բացահայտումը:
Բացի շարժական հեռախոսներից եւ խաղային կցուրդներից, հաճախ կեղծում են հիշողության քարտերը, ձայնարկիչները եւ այլ աքսեսուարներ: Ավելի հազվադեպ՝ կառավարման վահանակները, նոութբուքերը, համակարգիչները եւ պլանշետները:
ՏՀԶԿ-ն նախազգուշացնում Է, որ կեղծ տեխնիկան կարող Է վտանգավոր լինել օգտատերերի առողջության եւ անվտանգության համար: Օրինակ՝ դրա պատճառով սպառնալիքի տակ կարող են հայտնվել օգտատերերի անձնական տվյալները:
Կեղծ տեխնիկայի հիմնական աղբյուրը, ՏՀԶԿ-ի զեկույցի համաձայն՝ Չինաստանն Է, հաղորդել Է BBC-ն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



