Հայ բռնցքամարտիկները Դոհա կմեկնեն հոկտեմբերի 2-ին
СПОРТԲռնցքամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ին կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա` մասնակցելու հոկտեմբերի 5-15-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: Կարևորագույն այս ստուգատեսին մասնակցելու են Բաքվի Եվրոպական խաղերի մեդալ ակիրներն ու Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները: Դոհայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56-կգ քաշային Արամ Ավագյանը, և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Աշխարհի առաջնությունում 2 օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում 52 կգ քաշային կարգում, ևս 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները: Հայաստանի պատվիրակությունը Կատարի մայրաքաղաք կժամանի մարզիչներ Կարեն Աղամալյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ: