«Միշտ վախեցել եմ հարազատների կորստից». Ավո Խալաթյան
ЛАЙФExclusive
Past.am-ի բլից հարցերին պատասխանում սիրված դերասան, հաղորդավար Ավո Խալաթյանը:
- Ձեր օրն սկսվում է...
- Ընտանիքիս հետ, ինչպես նաև՝ «Բարի լույս»-ով՝ Արմենիա TV-ի եթերով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Իմ զավակները, իմ սիրած գործը:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Իմ կյանքը, բնությունը:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Ընկերներիս, հարազատներիս, կնոջս:
- Կյանքում երբեք չեք ների...
- Սուտը և դավաճանությունը:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Մարդկանց անպատասխանատվությունը:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Երևի որ վերջին տարիներին հորս հետ քիչ եմ շփվել:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Եղել է Փարիզում՝ անձրևի տակ, իմ այժմյան կնոջ հետ:
- Երբ բարկացած եք...
- Օ՜, ավելի լավ է հեռու մնան ինձանից:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Փորձի հասկանալ:
- Ընտանի կենդանի ունե՞ք:
- Շուն եմ ունեցել ու սիրում եմ բոլոր կենդանիներին:
- Եթե լինեիք ամենազոր...
- Միշտ կլինեի թույլի կողմը ամեն դեպքում:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Ամեն-ամեն ինչ է:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Ընտանիքս, զավակներս:
- Ամենաշատը երազում եք...
- Ես միշտ եմ երազում, երազելը ձրի է՝ ինչպես ֆրանսիացին է ասում: Երազում եմ, որ խաղաղ լինի երկիրը, միշտ իմ սիրած գործով զբաղվեմ:
- Երբեք չեք փորձի...
- Մանրանալ:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Երևանը, Հայաստանը:
- Միշտ վախեցել եք...
- Հարազատների կորստից:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Ես չեմ փոխվել երբեք:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Մարդիկ երկու երես են հագնում:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Ազնիվ:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Աշնան, որովհետև աշնան եմ ծնվել:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Փոքրիկ վզնոցս, որի վրա զավակներիս խորհրդանշող սիմվոլներ են:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Չունեմ բանաձև, փորձում եմ ամեն վայրկյան որսալ երջանկության պահերը:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:
- Թատրոնի:
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Հավատը:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Ինձ շատ հեշտ է լացացնելը, թեկուզ լավ ֆիլմ լինի, ես կարտասվեմ:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Մարդ մնալն է:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Չկա, շատ գեղեցիկ կոմպլեքս էիք արել: ))
- Եվ վերջում...
- Կցանկանայի, որ բարությունը, խաղաղությունը և ազնվությունը գերիշխեն մեր կյանքում, խաղաղ լինի մեր հայրենիքը, պատերազմ չլինի: Իսկ մեր ժողովրդին ու մեզ բոլորիս միայն լավն եմ մաղթում:
Մարիամ Նալբանդյան