Գյումրիում ջրմուղագործներն աստղանիվի հումքն ականի տեղ են դրել
ОБЩЕСТВОԳյումրիում ականանման իրի հայտնաբերման ահազանգի հետքով մեկնած փրկարարներն ական չեն գտել: Հայտնաբերվածն ականին շատ նման իր էր՝ գործարանում նախկինում արտադրվող, աստղանիվ պատրաստելու համար հումք:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՏԿԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության հերթապահ մասից, հոկտեմբերի 1-ին ժամը 12:12-ին ՀՀՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրու Երևանյան խճուղու տարածքում՝ նախկին «Ստրոմմաշինա» գործարանի մոտ, ջրմուղագործները, փորման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են ականանման սարք: Ժամը 12:15 դեպքի վայր է մեկնել վարչության օպերատիվ խումբը, նրանց է միացել նաև սակրավորների մասնագիտական խումբը՝ ռազմաբազայից:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



