Մադեյրայի օդանավակայանը վերանվանվել է Կրիշտիանու Ռոնալդուի պատվին
ОБЩЕСТВОՊորտուգալիայի Մադեյրա կղզու օդանավակայանը անվանակոչվել է երկրի ֆուտբոլի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու պատվին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է AP-ն:
Այսուհետ օդանավակայանի անունը պաշտոնապես լինելու է Aeroporto Cristiano Ronaldo, իսկ շենքի ներսում տեղադրված է լինելու ֆուտբոլիստի կիսանդրին:
Ռոնալդուն անձամբ ներկա էր անվանափոխության արարողությանը: «Գիտեք, թե ես ինչ հպարտ եմ իմ արմատներով, իմ հայրենիքով»,- ասել է ֆուտբոլիստը:
Կրիշտիանու Ռոնալդուն ծնվել է Մադեյրա կղզու մայրաքաղաք Ֆունշալում 1985թ-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



