Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ավարտվել է Գյումրիում մայր և որդի Հակոբյանների սպանության քրեական գործի նախաքննությունը

ОБЩЕСТВО

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մայր և որդի Հակոբյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը և նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս:

Դեպքի վայրի զննությամբ՝ Գյումրի քաղաքի 228/268 տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ 1936թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները՝ բռնության հետքերով։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանությունը, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Փաստական տվյալների համաձայն՝ 2016թ. հունիսի 17-ին տուժողները՝ Սիրիկ և Սարգիս Հակոբյանները, հյուրընկալել են Գ.Խաչանյանին և վերջինիս ընկերուհուն՝ Ա.Ենոքյանին, միասին հաց են կերել և գործածել ոգելից խմիչք: Հյուրընկալման ժամանակ անձնական հարցերի շուրջ Ս.Հակոբյանի և Գ.Խաչանյանի միջև առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Գ.Խաչանյանի կողմից Հակոբյաններին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։ Մասնավորապես՝ ապակյա տարայով հարվածել է Սարգիս Հակոբյանի գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, որի արդյունքում՝ գանգուղեղային փակ բութ վնասվածքի հետևանքով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիայի սուր խանգարումից Սարգիս Հակոբյանը մահացել է:

Դրանից անմիջապես հետո, պահարանի վրայից վերցրած մետաղյա գլխիկով մուրճով հարվածել է Սիրիկ Հակոբյանի գլխին, ով մինչ այդ փորձել էր միջամտել վիճաբանությանը։ Արդյունքում՝ տարեց կինն ստացել է  գանգուղեղային փակ բութ վնասվածք, որի հետևանքով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիայի սուր խանգարումից մահացել է:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Ա.Ենոքյանը, ներկա գտնվելով վիճաբանությանը, կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված մայր և որդի Հակոբյաններին անհրաժեշտ օգնություն ցույց չի տվել, ինչպես նաև չի հաղորդել համապատասխան մարմիններին:

Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես ծանր հանցագործությունը և այն կատարող անձի ինքնությունը թաքցնելու նպատակով Ա.Ենոքյանը Գ.Խաչանյանի հետ միասին, տնակը մաքրել է դեպքի մասին վկայող ակնհայտ հետքերից՝ այդպիսով պարտակելով կատարված առանձնապես ծանր հանցագործությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Խաչանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ա.Ենոքյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով»:

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»