Օրական 3 ժամից ավելի «կանացի» դիրքով կամ պարզապես մի դիրքով նստելու դեպքում առաջանում են անդառնալի խնդիրներ
ЛАЙФՄեզանից շատերը նստած ժամանակ ոտքը ոտքին են գցում, երբեմն դա անում են ինքնաբերաբար և դարձնում սովորություն:

Այս դիրքում կանայք ավելի նրբագեղ և սեքսուալ են դառնում, ահա թե ինչու է այն կոչվում «կանացի» դիրք:
Չնայած այս դիրքն իրոք գեղեցիկ ու գրավիչ է, երբեմն նաև հանգիստ է թվում շատերից, այն ունի մի շարք վնասակար հետևանքներ, որոնց էլ անդրադարձել է AdMe.ru-ն և կիսվել է այս չափազանց կարևոր ինֆորմացիայով իր ընթերցողների հետ՝ օգնելով խուսափել անդառնալի հետևանքներց:

Ժամեր շարունակ ոտքը ոտքին գցած նստելը կարող է բերել այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսին է փոքր սրունքոսկրի նյարդերի կաթվածը կամ ուղղակի կաթվածը: Այս ամենը վերաբերում է նաև երկար ժամանակ նույն դիրքում նստելուն: Պարզվում է` առողջական նման խնդիրներ առաջացնում է նաև ոտքերը խաչելը:

Ոտքը ոտքին գցած երկար նստելն առաջացնում է արյան ճնշման բարձրացում. երբ մենք մի ոտքը դնում եք մյուս ոտքի ծնկին, տեղի է ունենում ավելորդ ծանրաբեռնում անոթների վրա, և ավելի մեծ քանակությամբ արյուն է հասնում սիրտ, ինչի հետևանքով ճնշումը կտրուկ տատանվում է:

Ոտքը ոտքին գցած նստելը նաև մեծ սթրես է կոնք-ազդրային հոդի համար: Այն կարող է առաջացնել արյան կանգ ոտքերում, երբ երակները սեղմված են: Սա կարող է պայմաններ ստեղծել ոտքերի ստորին հատվածի երակների բորբոքման, և, հավանաբար, նաև թրոմբոզի առաջացման համար:

Խուսափեք ոտքը ոտքին գցած 10-15 րոպեից ավել նստելուց, իսկ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կանգնեք ոտքի և քայլեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



