Ալեքսիս Օհանյանի հարսնացու Սերենա Ուիլյամսը շարունակում է վայելել արձակուրդը
ЛАЙФԹենիսի սիրահարները ստիպված կլինեն մինչեւ մայիս սպասել՝ Open Australia-ի հաղթող Սերենա Ուիլյամսին Մադրիդի մրցաշարում տեսնելու համար: Մայիսի վերջին էլ Սերենան կմասնակցի Open Paris-ին: Իսկ մինչ այդ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հարսնացուն հանգստանում է արեւադարձային երկրներից մեկում:

Իհարկե, Սերենան չի շտապում բացահայտել, թե որտեղ է: Նա, ի դեպ, առանց փեսացուի է:
Փոխարենը 35-ամյա Սերենան Instagram-ում երկրպագուներին ուրախացնում է նոր լուսանկարներով:

Ահա հերթական նկարը՝ կարմիր լողազգեստով: Նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է արձակուրդից գոհ Սերենան երգում ծովային զբոսանքի ժամանակ:
Ի դեպ, Ալեքսիսն ու Սերենան մտադիր են ամուսնանալ, երբ Ուիլյամսը կավարտի այս տարի նախատեսված բոլոր մրցաշարերին իր մասնակցությունը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



