Տեխասում բապտիստական եկեղեցու 13 ծխականներ են զոհվել ավտովթարից
ОБЩЕСТВО 13 մարդ Է զոհվել ավտոբուսի եւ ոչ մեծ բեռնատարի ճակատային բախման հետեւանքով, եւս երկուսը տուժել են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին այս մասին հայտնել Է Reuters-ը:
Ավտոբուսում եղել Է 14 մարդ՝ բապտիստական եկեղեցու ծխականներ, հիմնականում տարեց մարդիկ: Բեռնատարում եղել Է միայն վարորդը: Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Վթարը տեղի Է ունեցել Սան Անտոնիո քաղաքից 120 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:
Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները հավաստել են ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը: Նրանց հայտնել են, որ մարդիկ տուն Էին վերադառնում բապտիստների քաղաքամերձ կենտրոնում երեք օր մնալուց հետո:
Վթարի պատճառը պարզվում Է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



