«Ամուսինս ինձ թևեր է տալիս». Արծվիկը ընտանիքի, «Եվրատեսիլ»–ին հաղթական տրամադրվելու և քննադատությունների մասին
ФОТОTert.am Life–ը գրում է
«Եվրատեսիլ 2017»–ին երգչուհի Արծվիկ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի առաջին կիսաեզրափակչում։ Մայիսի 9–ին Կիևում նա «Fly With Me» երգով կմրցի 43 պետությունների մասնակիցների հետ։ Մինչև մրցանակաբաշխությունը wiwiblogs.com կայքում սկսվել է առցանց քվեարկություն, որի տվյալների համաձայն` Արծվիկը 2-րդ հորիզոնականում է։
Tert.am Life–ը երգչուհու հետ բացառիկ զրույց է ունեցել, որի ընթացքում նա խոսել է ելույթի նախապատրաստական աշխատանքների, ակնկալիքների և քննադատությունների մասին։
«Օրս այնքան լեցուն է, ամեն բան այնքան արագ է տեղի ունենում, որ, երբեմն, նույնիսկ չեմ նկատում, թե ինչպես է այն սկսվում և ավարտվում: Թեև շրջապատումս բոլորն անդադար ասում են, որ պետք է առավելագույնս հանգիստ լինեմ, չնյարդայնանամ, ուժերս պահեմ մրցութային փուլի համար, այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ դա այդքան էլ հեշտ չի ստացվում: Այս ընթացքում, առավել քան երբևէ, գնահատում եմ միասնության ուժը: Ինչ վերաբերում է նախապատրաստական աշխատանքներին` ստեղծագործական բուռն ընթացքի մեջ եմ՝ ծանոթանում և ուսումնասիրում եմ աշխարհի էթնիկ երաժշտությունները, խաղ-մարտահրավերների միջոցով նաև աշխարհին ծանոթացնում հայկական երաժշտական գանձարանին: Այս ընթացքում, կարծես, աշխարհի մի մասնիկ լինեմ: Բացի այդ, նաև ակտիվ փորձերի փուլում եմ. օրս սկսվում է փորձով, ավարտվում փորձով՝ երգի, պարի, հագուստի»,– պատմեց Արծվիկը։
«Fly With Me» տեսահոլովակի պրեմիերայից հետո շատերը քննադատեցին այն։ Երգչուհին նշեց, որ աշխատում է ուշադրություն չդարձնել այդ ամենին և չկոտրվել։ ««Եվրատեսիլն» առանձնահատուկ մրցույթ է։ Հիմա եմ հասկանում, թե որքան բարդ և պատասխանատու է որևէ մասնակցություն ունենալ տվյալ գործընթացում: Ամիսներ շարունակ քո յուրաքանչյուր ասված կամ չասված բառը, քայլը, կատարումը, հագուստը ամբողջ աշխարհի քննադատ հայացքի ուշադրության կենտրոնում է: Եվ պետք է չկոտրվել, չհիասթափվել, ամուր մնալ, չափից շուտ կամ շատ չոգևորվել. մի խոսքով՝ զգացմունքների և զգացողությունների ճիշտ վերահսկողություն է պետք կարողանալ պահպանել»,– նկատեց երգչուհին։
Արծվիկը, խոսելով «Fly With Me» երգի հիթ դառնալու և սիրվելու մասին, ասաց. «Եթե բանաձևային ճշգրտությամբ կարողանայինք նշել, թե ինչ է պետք երգին` հիթ դառնալու համար, հնարավոր կլիներ վստահորեն պատասխանել այս հարցին: Իմ կարծիքով` կարևոր է երգում որոշակիորեն ներկայացնել սեփական պատմությունը: «Fly with me»-ում իմ պատմությունն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրենը տեսնել. չէ՞ որ բոլորս էլ մեր ներսում ունենք զգացմունքներ, լույս ու սեր։ Գլխավորը` բացահայտվելու հնարավորության ստեղծումն է: Համենայն դեպս, մեծ է ցանկությունս, որ երգը տեղ գտնի մարդկանց երգացանկերում և հաճախ լսելու ցանկություն առաջանա: Եթե այս բաղադրիչները լինեն, մեր գործը հաջողած կհամարեմ»։
Շարունակությունը՝ այստեղ