Մեծ Բրիտանիան մտադիր չԷ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին
МЕЖДУНАРОДНОЕ Մեծ Բրիտանիան ԵՄ-ին իր անդամակցության դադարեցումը փոխհատուցելու համար խոշոր դրամական գումարներ չի վճարի Եվրամիությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը մարտի 30-ին հայտարարել Է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Լոնդոնի կողմից որպես «հրաժարադրամ» Բրյուսելին մինչեւ 50 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 58 մլն եվրո) հնարավոր վճարման վերաբերյալ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունները:
«Իրականում Եվրահանձնաժողովից մենք նմանօրինակ հարցումներ չենք ստացել,-հայտարարել Է Դեւիսը:-Մեր դիրքորոշումն այդ առումով շատ պարզ Է. մենք կկատարենք բոլոր պարտավորությունները, քանի որ օրինապահ երկիր ենք: Սակայն ինչ-ինչ խոշոր դրամական գումարների վճարումներ մեր երկրի կողմից մի սպասեք»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են բրիտանական ԶԼՄ-ները, Brexit-ի հարցերով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այժմ աշխատանք Է տանում, որպեսզի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ գործարքը նախատեսի Մեծ Բրիտանիայի մնացած բոլոր պարտավորությունների մարում 50 մլրդ եվրոյից մինչեւ 60 մլրդ եվրոյի չափով:
Խոսքը, մասնավորապես, ԵՄ-ում բնակվող բրիտանացիներին կենսաթոշակների վճարման, վարկերի, ինչպես նաեւ մյուս կարիքները հոգալու գծով երաշխիքների տրամադրման մասին Է: Այդ գումարի վերջնական չափի որոշումը պետք Է դառնա Brexit-ի շուրջ Եվրամիության եւ Միացյալ Թագավորության իշխանությունների միջեւ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը:
Մարտի 29-ին բրիտանական կառավարության ղեկավարը Եվրամիության իշխանություններին նամակով ծանուցել Է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



