10 համադրություն, որ ոչնչացնում է ձեր կերպարը
ФОТОԺամանակակից նորաձևությունն ամեն բան թույլատրում է, սակայն նույնիսկ դեմոկրատիվ նորաձևությունը կանոններ ունի։
Adme-ն գրում է, որ կա մի քանի համադրություն, որոնք կարող են փչացնել ցանկացած կերպար։ Պետք չէ համադրել այս հագուստը։
1. Երկու և ավելի օվերսայզ հագուստ մեկ կերպարում։ Այժմ նորաձև է հարմարավետությունը, այդ պատճառով էլ օվերսայզ հագուստը շատ տարածված է, սակայն պետք չէ համադրել երկու և ավելի օվերսայզ հագուստ մեկ կերպարում։ Հակառակ դեպքում դուք կարող եք կորցնել ձեր կանացիությունը։ Օվերսայզ հագուստը պետք է լինի ձեր չափսից երկու անգամ, եթե բարձրահասակ եք, ապա 3-4 անգամ մեծ։ Ավելի լավ է նախապատվությունը տալ բաց գույնի հագուստին։ Ինչպես նաև, պետք չէ կերպարը ծանրացնել աքսեսուարներով։
2. Թափանցիկ զուգագուլպաներ և ձմեռային վերարկու։ Պետք չէ նմանակել այն մոդելներին, որոնք թափանցիկ զուգագուլպաները համադրում են ձմեռային տաք վերարկուների հետ։ Կյանքում այդ ամենը շատ վատ տեսք ունի։ Ձմեռային վերարկուների հետ ավելի հաստ զուգագուլպաներ հագեք։ Սակայն, խուսափեք մարմնագույն հաստ զուգագուլպաներից, դրանք միայն պոդիումին լավ տեսք ունեն։ Խուսափեք խոշոր պատկերներով զուգագուլպաներից՝ դրանք ոտքերն ավելի կարճ ու հաստ են դարձնում։
3. Կաշվե տաբատ, կոշիկներ ու վերարկու։ Կաշվե իրերը վաղուց են նորաձև, սակայն չափն անցնել պետք չէ։ Որոշ կերպարներում կաշվե տաբատը կարող եք փոխարինել սև սքինի ջինսերով կամ կաշվե տաբատի հետ կարող եք սպիտակ շապիկ հագնել։ Կաշվե վերարկուն գեղեցիկ է նայվում նուրբ զգեստների հետ։
4. Բերետ ու սպորտային վերարկու։ Չկա ավելի անհամադրելի բան, քան սպորտային վերարկուն ու բերետն են։ Սպորտային վերարկուի հետ կարող եք համադրել գործած գլխարկի, շարֆի ու ձեռնոցների հավաքածու։
5. Սպորտային տաբատ ու բարձրակրունկ կոշիկներ։ Սա վերցված է նորաձևության ցուցադրություններից, սակայն իրական կյանքում անճաշակ տեսք ունի։ Եթե ցանկանում եք սպորտային տաբատ հագնել, ապա համադրեք սպորտային կոշիկների հետ, նույնն էլ հակառակը։
6. Կարճ շապիկ ու լեգինսներ։ Լեգինսների ու կարճ շապիկի համադրությունը ցուցադրում է մարմնի բոլոր թերությունները։ Լեգինսների հետ համադրեք երկար շապիկներ, ինչպես նաև ուշադրություն դարձրեք, որ լեգինսների կտորն ամուր լինի ու չթափանցի։
7. Սքինի (նեղ) ջինս ու սնիկերներ։ Սնիկները նորաձև էին մի քանի տարի առաջ, սակայն այժմ դրանք կորցրել են իրենց պահանջարկը։ Սքինի ջինսերի հետ կարող եք համադրել մարզակոշիկներ կամ դասական բարձրակրունկներ։
8. Մինչև ծունկ կիսաշրջազգեստ ու երկարաճիտ կոշիկներ։ Այսպիսի համադրությունը վիզուալ կարճացնում է ցանկացած տեսակի ոտքերը։ Եթե կիսաշրջազգեստի հետ ցանկանում եք երկարաճիտ կոշիկներ հագնել, ապա ընտրեք կարճ տարբերակները։
9. Ցածր գոտկատեղով ջինսեր ու կարճ շապիկ։ Սա 90-ականների թրենդ է, որի մասին պետք է մոռանալ։ Կարևոր նախապայման է, որ կարճ շապիկը համադրեք բարձր գոտկատեղով տաբատների հետ։
10. Զուգագուլպաներ ու բոկոտիկներ։ Բոկոտիկներն ու զուգագուլպաները երբեք պետք չէ համադրել, քանի որ դա անճաշակ տեսք է ստեղծում։ Բացառություն կարող են համարվել միայն շատ բարակ ու անկար զուգագուլպաները, որոնք համապատասխանում են ձեր մաշկի գույնին։