Գեղեցկուհի Պրիյանկա Չոպրան՝ Նյու Յորքում «Կուանտիկո» սերիալի նկարահանումներին
ФОТОՊրիյանկա Չոպրային Նյու Յորքում «բռնացրել» են «Կուանտիկո» սերիալի նկարահանումների ժամանակ: Սերիալի առաջին սեզոնը հեռարձակվել է 2015-2016 թվականներին, իսկ հիմա նկարահանվում է երկրորդ սեզոնը: Պրիյանկան հանդես է գալիս գլխավոր դերում:

Ֆիլմում նա մարմնավորում է Ալեքս Փերիշին՝ ՀԴԲ-ի խոստումնալից գործակալի, որը Նյու Յորքում «Grand Center»-ի պայթյունի գլխավոր կասկածյալն է դառնում:
Մեղադրանքներից հետո նա ընդհատակ է անցնում, որպեսզի գտնի իսկական հանցագործներին եւ վերականգնի համբավը: Առաջին սեզոնի վերջում նրան հեռացնում են ՀԴԲ-ից, եւ նա սկսում է աշխատել ԿՀՎ-ում:

34-ամյա դերասանուհուն պապարացիները բարձր տրամադրությամբ են նկատել:

Ի դեպ, մայիսի 26-ին կսկսի հեռարձակվել «Մալիբուի փրկարարները» սերիալը, որտեղ Պրիյանկան մարմնավորում է գլխավոր չարագործին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



