Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատրաստ Է ապրիլի 1-ից դադարեցնել կրակը Դոնբասում
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ պատրաստ Է կատարել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի բոլոր որոշումները եւ ապրիլի 1-ից դադարեցնել կրակը Դոնբասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է պաշտպանական գերատեսչության՝ ռազմական գործողության հարցերով ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը:
«Շփման խմբի որոշումը մենք իրավասու չենք մեկնաբանել, բայց եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Ուկրաինայի զինված ուժերը եւ մյուս ուժային գերատեսչությունները, որոնք գործի են դրված հակաահաբեկչական գործողությունում (Դոնբասի ուժային գործողության գոտում) պատրաստ են կատարելու Մինսկի խմբի բոլոր այն որոշումները, որոնք կընդունվեն»,-ասել Է նա:
Մարտի 29-ին Շփման խմբի մասնակիցները Մինսկում տեղի ունեցած նիստում հերթական անգամ համաձայնեցրել են Դոնբասում կրակի դադարեցումն ապրիլի 1-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



